Անջելա Բասեթ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Անջելա Էվելին Բասեթ (անգլ.՝ Angela Bassett, օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հնչյունավորող դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր։ Առավել հայտնի է կենսագրական ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ, որտեղ կատարել է իրական հայտնի այնպիսի աֆրոամերիկուհիների դերեր, ինչպիսիք են Թինա Թըրները «Ինչի է ընդունակ սերը» (1993), Բեթի Շաբազը՝ Մալքոլմ Իքսի կինը «Մալքոլմ Իքս» (1992) և «Հովազ» (1995) ֆիլմերում, Ռոզա Փարքսի դերը «Ռոզա Փարքսի պատմությունը» ֆիլմում (2002) և Քեթրին Ջեքսոնի՝ Մայքլ Ջեքսոնի մոր դերը «Ջեքսոններ։ Ամերիկյան երազանք» մինի սերիալում (1992)։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր անվանական աստղը։
Անջելա Բասեթ անգլ.՝ Angela Bassett | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Գրեյս Հոփեր քոլեջ և Boca Ciega High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Քորթնի Բ. Վենս |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել նաև FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» (2013-2018) հեռուստասերիալ-անթոլոգիային մասնակցությունը։