Անջելո Մարիանի (քիմիկոս)
From Wikipedia, the free encyclopedia
Անջելո Մարիանի (իտալ.՝ Angelo Mariani), ինչպես նաև՝ Անժ-Ֆրանսուա Մարիանի (ֆր.՝ Ange-François Mariani, դեկտեմբերի 17, 1838(1838-12-17)[1][2], Pero-Casevecchie - ապրիլի 1, 1914(1914-04-01)[1][2], Սանտ Ռաֆայել[3]), Նյոյի սյուր Սենի լաբորատորիայում աշխատող ֆրանսիացի քիմիկոս[4]։
Անջելո Մարիանի ֆր.՝ Angelo Mariani | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1838(1838-12-17)[1][2] Pero-Casevecchie |
Մահացել է | ապրիլի 1, 1914(1914-04-01)[1][2] (75 տարեկան) Սանտ Ռաֆայել[3] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Mariani |
Բնակության վայր(եր) | Կորսիկա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | pharmacy technician, գյուտարար, advertising person, քիմիկոս և դեղագործ |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Ստորագրություն | |
Angelo Mariani (pharmacist) Վիքիպահեստում |
Մարիանին լայնամասշտաբ ճանաչման հասավ 1863 թվականին՝ որպես «Մարիանի գինի» կոկաինային գինու ստեղծող և արտադրման կազմակերպիչ։ «Մարիանի գինի»-ն համարվում է ժամանակակից Կոկա Կոլայի նախնին[5]։ Մարիանին, կազմակերպելով կոկա բույսի տերևների զանգվածային ներկրում, դարձավ առաջինը, ով այս մթերքը հասանելի դարձրեց լայն հանրությանը։ «Մարիանի գինու» հիմնական օգտագործողները եվրոպական ազնվականության վերնախավի ներկայացուցիչներն էին, մասնավորապես՝ բազմաթիվ թագավորական ընտանիքների անդամներ։ Հռոմի պապ Լեո XIII-ն, ով ամենուր իր հետ տանում էր տափակաշիշ՝ «Մարիանի գինու» համար, Անջելո Մարիանիին պարգևատրեց Վատիկանի ոսկե աստղով[6]։
Մարիանին, լինելով ֆրանսիացի առաջին միլիոնատերերից մեկը, պատվիրեց կոկայի մի քանի հուշարձան։ Նյոյի սյուր Սենում կառուցվեց շքեղ, նրբաճաշակ ձևավորմամբ ճարտարապետական համալիր, որում տեղակայված էին լաբորատորիաներ, սրահ, ջերմոց։ Կոկան՝ որպես զարդարանքի տարր, առկա էր ձևավորման յուրաքանչյուր բաղադրիչում։ «Կոկան նրա հոբբին է, նրա ապաքինման և թուլացման եղանակը, նրա մշտական հաճույքի աղբյուրը»[7], - գրել է Մարիանիի ընկերներից մեկը։
«Մարիանի գինի»-ն արգելված էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Անջելո Մարիանին մահացել է 1914 թվականի ապրիլի 1-ին[8]. թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[4]։ Մարիանիի լաբորատոր համալիրը և Կոկա-սրահը փլուզվեցին 1947 թվականին։