From Wikipedia, the free encyclopedia
Աննա (Անս) վան Դեյք (հոլ.՝ Anna (Ans) van Dijk, դեկտեմբերի 24, 1905 կամ 1905[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 14, 1948 կամ 1948[1], Fort Bijlmer, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի կոլաբորացիոնիստ, հրեուհի, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների ձեռքն է հանձել բազմաթիվ հրեաների։ Եղել է Նիդեռլանդների միակ կինը, որը թշնամու հետ համագործակցության համար դատապարտվել է մահապատժի[2]։
Անս վան Դեյք հոլ.՝ Ans van Dijk | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1905 կամ 1905[1] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 14, 1948 կամ 1948[1] |
Մահվան վայր | Fort Bijlmer, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | հանցագործ, Գործ տալ, shopkeeper և Դիմադրության մարտիկ |
Ans van Dijk Վիքիպահեստում |
Եղել է Արոն վան Դեյքի և Քեթի Բինի աղջիկը։ 1927 թվականին ամուսնացել է Բրեմ Կերիդոյի հետ։ Ամուսինները բաժանվել են 1935 թվականին։ Միասեռ կապի մեջ է մտել Միպ Ստոդել անունով կնոջ հետ և Ամստերդամում բացել «Էվանի տուն» անունը կրող կանացի գլխարկների խանութ։ Խանութը նացիստների կողմից փակվել է 1941 թվականին՝ հրեաների գույքի բռնազավթման ժամանակ։ Գերմանացիները հրեաներին արգելել են ունենալ սեփական բիզնեսը կամ աշխատել նպարեղենի խանութներում։ Միպ Ստոդելը 1942 թվականին փախել է Շվեյցարիա։
Վան Դեյքը ձերբակալվել է 1943 թվականին՝ Զատկի կիրակի օրը։ Նա ձերբակալվել է նացիստական հետախուզության աշխատակից Պիտեր Սհապի կողմից, որն աշխատում էր Ամստերդամի ոստիկանության հրեական հարցերով վարչությունում։ Նացիստական հետախուզության համար աշխատելու առաջարկն ընդունելուց հետո՝ ազատ է արձակվել։ Դիմադրության շարժման անդամի քողի տակ հրեաներին առաջարկել է ապաստարան գտնելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու օգնություն։ Այդպիսով, 145 մարդիկ, այդ թվում նաև նրա հարազատ եղբայրը՝ Վան Դեյքը և նրա ընտանիքը, հանձնվել են նացիստների ձեռքը։ Նրա զոհերից 85-ը մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Ընդհանուր առմամբ, վան Դեյքի խղճի վրա են 700 մարդկանց սպանությունները[3]։ Որոշ վկաների կարծիքով հենց Աննա վան Դեյքն է նացիստներին ցույց տվել Աննա Ֆրանկի և նրա ընտանիքի թաքստոցը։
Պատերազմից հետո տեղափոխվել է Հաագա, որտեղ ձերբակալվել է 1945 թվականի հունիսի 20-ին։ Նրան 23 կետերով առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք։ 1947 թվականի փետրվարի 24-ին Ամստերդամի հատուկ դատարանը անցել է վան Դեյքի գործի քննությանը։ Նա ընդունել է իրեն առաջադրված ամբողջ մեղքը՝ նշելով, որ գործել է սպանվելու մտքից վախենալու պատճառով։ Վան Դեյքը դիմել է համաներման, սակայն 1947 թվականի սեպտեմբերին Հատուկ համաներման դատարանը վերահաստատել է դատավճիռը։ Թագավորական համաներման խնդրանքը նույնպես մերժվել է։
1948 թվականի հունվարի 14-ին Աննա (Անս) վան Դեյքը մահապատժի է ենթարկվել։ Նրան գնդակահարել են Վեսպերկարսպել բնակավայրի (ներկայումս Բեյլմերմեր) Բեյլմեր ամրոցում։ Մահապատժի նախորդ գիշերը նա մկրտվել է և միացել Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.