From Wikipedia, the free encyclopedia
Անվաորդեր (լատին․՝ Rotatoria), առաջնախոռոչային որդերի տիպ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում։
Անվաորդեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Ենթաթագավորություն | Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria) |
Ինֆրաթագավորություն | Նախաբերաններ (Protostomia) |
Տիպ/Բաժին | Անվաորդեր (Rotifera) Cuvier, 1817 |
Մարմինը (երկարությունը՝ 0, 04-2, 5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից։ Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստանալով, հաճախ առաջացնում է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։
Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգեր չունեն։ Արտաթորության օրգանները նախաերիկամներն են։
Բաժանասեռ են, արուն փոքր է էգից։ Բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով։
Անվաորդերը կարևոր նշանակություն ունեն ջրամբարների ինքնամաքրման համար։ Ձկների և այլ կենդանիների կեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 438)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.