From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Անվար Ալ-Սադաթ (արաբ․՝ محمد أنور السادات, դեկտեմբերի 25, 1918[4][5][6][…], Mit Abu al-Kum, Մինուֆիա, Եգիպտական սուլթանություն - հոկտեմբերի 6, 1981[4][7][5][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական, զինվորական գործիչ, որը 1970-1981 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը։ Անվար Սադաթը եղել է «Ազատ սպաներ» կազմակերպության անդամ, որը 1952 թվականի հուլիսին հեղափոխություն է կազմակերպել Եգիպտոսում։ Նա եղել է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի մերձավոր համախոհը, ում նախագահության տարիներին զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Նա իր նախագահության տարիներին ներկայացրել է Ինֆիթահ անվանումով հայտնի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, վերականգնել է բազմակուսակցական համակարգը, 1973 թվականին մասնակցել է Իսրայելի դեմ պատերազմին։ 1979 թվականին Քեմփ Դևիդում Իսրայելի հետ ստորագրել է խաղաղության համաձայնագիր, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել Եգիպտոսում և արաբական աշխարհում։
Մուհամմադ Անվար Ալ-Սադաթ محمد أنور السادات | ||
| ||
---|---|---|
15 հոկտեմբեր 1970 - 6 հոկտեմբեր 1981 | ||
Նախորդող | Գամալ Աբդել Նասեր | |
Հաջորդող | Հոսնի Մուբարաք | |
| ||
19 դեկտեմբերի 1969 - 14 հոկտեմբեր 1970 | ||
Նախագահ | Գամալ Աբդել Նասեր | |
Նախորդող | Հուսեյն Ալ-Շաֆեի | |
Հաջորդող | Ալի Սաբրի | |
| ||
26 մարտի 1964 - 12 նոյեմբերի 1968 | ||
Նախագահ | Գամալ Աբդել Նասեր | |
Նախորդող | Աբդել Լատիֆ Բողդադի | |
Հաջորդող | Մոհամեդ Լաբիբ Սքոկեիր | |
Կուսակցություն՝ | Ազգային ժողովրդավարական կուսակցություն | |
Կրթություն՝ | Եգիպտական ռազմական ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ, դիվանագետ և զորավար | |
Ազգություն | եգիպտացի | |
Դավանանք | սուննի իսլամ | |
Ծննդյան օր | 25 դեկտեմբեր 1918 | |
Ծննդավայր | Էլ Մոնուֆիա, Եգիպտոս | |
Վախճանի օր | 6 հոկտեմբեր 1981 | |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս | |
Թաղված | Unknown Soldier Memorial | |
Քաղաքացիություն | Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն, Եգիպտոսի Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Եգիպտոս | |
Հայր | Մուհհամեդ Սադատի | |
Մայր | Sitt-Al-Barrein? | |
Ամուսին | Էհսան Մադի Ջեհան Սադաթ | |
Զավակներ | Լուբնա Անվար Սադաթ Նոհա Անվար Սադաթ Գամալ Անվար Սադաթ Ջեհան Անվար Սադաթ | |
Կայք՝ | anwarsadat.org | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Անվար Սադաթը սպանվել է 1981 թվականի հոկտեմբերի 6-ին Իսլամական ջիհադ խմբավորման անդամի կողմից։
Անվար Սադաթը ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Միթ Աբու ալ-Կում բնակավայրում, աղքատ ընտանիքում։ Նա 12 եղբայր ու քույր ուներ։ Անվար Սադաթի հայրը եգիպտացի էր, իսկ մայրը՝ Սիթ ալ-Բերաինը, սուդանցի էր տատիկի ճյուղով։
Անվար Սադաթի վրա մեծ ազդեցություն են գործել ներկայիս Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Սադաթը նրան համակրում էր օտար ազդեցությունը թոթափելու և սոցիալական բարեփոխումների համար։ Նրա կուռքերից էր նաև Մահաթմա Գանդին իր ոչ բռնի պայքարի մասին ուսմունքով։ Եգիպտոսի՝ Մեծ Բրիտանիայի իշխանության տակ գտնվելու տարիներին, Սադաթը համակրանք էր տածում նաև Ադոլֆ Հիտլերի նկատմամբ, քանի որ վերջինս սպառնալիք էր բրիտանացիների համար[8]։
Սադաթը 1938 թվականին ավարտել է Կահիրեի Թագավորական ռազմական ակադեմիան։ Նա որպես լեյտենանտ ուղարկվել է ծառայելու Սուդանում, որտեղ էլ հանդիպել է Գամալ Աբդել Նասերին և այլ կրտսեր սպաների, որոնց հետ հետագայում ձևավորել է «Ազատ սպաներ» գաղտնի կազմակերպությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական իշխանությունները բանտարկել են նրան Առանցքի ուժերից օգնություն ստանալու փորձի համար։ Սադաթը մասնակցել է 1952 թ. եգիպտական հեղափոխությանը։ Նրան էր հանձնարարվել ռադիոյով ժողովրդին հեղափոխության մասին տեղեկացնելու գործը։
Գամալ Աբդել Նասերի նախագահության տարիներին Անվար Սադաթը 1954 թվականին նշանակվել է պետնախարար։ Նա նաև նորաբաց Ալ Գոմհուրիա օրաթերթի խմբագիրն էր[9]։ 1959 թվականին նա ստանձնել է Ազգային միության քարտուղարի պաշտոնը։ 1964-1968 թվականներին Սադաթը եղել է Եգիպտոսի Ազգային ժողովի նախագահը, 1964-ին՝ երկրի փոխնախագահը։ 1969 թվականին նա վերանշանակվել է փոխնախագահի պաշտոնում։
1970 թվականի հոկտեմբերին Գամալ Աբդել Նասերի մահից հետո Եգիպտոսի նախագահ դարձավ Անվար Սադաթը[10]։ Նրա նախագահության տարիներին առանցքային իրադարձություններից են ԽՍՀՄ հետ Եգիպտոսի երկարամյա դաշնակցային կապերի խզումը, 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմն Իսրայելի դեմ, Քեմփ Դևիդի խաղաղության պայմանագիրն Իսրրայելի հետ, տնտեսական բարեփոխումների քաղաքականությունը, որը ստացավ Ինֆիթահ անվանումը և նրա սպանությունը։
Իր նախագահության տարիներին կառավարական, քաղաքական և անվտանգության մարմիններից հետացրեց մոլի նասերականներին, խրախուսեց իսլամական շարժումների գործունեությունը, որը ճնշված էր Նասերի նախագահության տարիներին։ Սադաթը հույս ուներ մշակութային ու գաղափարական ինքնավարության դիմաց իսլամիստներից քաղաքական աջակցություն ստանալ[11]։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սադաթը ցնցեց բազմաթիվ եգիպտացիների՝ հեռացնելով ու բանտարկելով վարչակարգի ամենաազդեցիկ գործիչներից երկուսին՝ փոխնախագահ Ալի Սաբրիին, ով սերտ կապեր ուներ խորհրդային պաշտոնյաների հետ և Շարավի Գոմաային՝ ներքին գործերի նախարարին, ով վերահսկում էր գաղտնի ոստիկանությանը[12]։
Սադաթի հեղինակությունը բարձրացավ, երբ ատելի դարձած գաղտնի ոստիկանությունից վերցրեց լիազորությունները և արտաքսեց խորհրդային ռազմական խորհրդատուներին։
1973 թվականի հոկտեմբերի 6-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի հետ պայմանավորվածությաբ Եգիպտոսը սկսեց օգոստոսյան պատերազմը, որը հայտնի է նաև Յոմ Կիպուրի պատերազմ անունով։ Եգիպտական ու սիրիական ուժերն անակնկալ հարձակում սկսեցին Սինայի թերակղզում և Գոլանի բարձունքներում, որոնք Իսրայելը Եգիպտոսից ու Սիրիայից գրավել էր 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։
1973 թ. հոկտեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդունվեց թիվ 338 բանաձևը, որը հրադադարի կոչ էր անում[13]։ Հոկտեմբերի 24-ին իսրայելական ուժերը Սինայում շրջապատեցին եգիպտական զորքերին։ Հոկտեմբերի 25-ին ստորագրվեց նոր հրադադար, որով վերջ տրվեց պատերազմին։ Հրադադարի պահին իսրայելական ուժերը Դամասկոսից 40 և Կահիրեից 100 կմ հեռավորության վրա էին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.