Անտանանարիվու[1] (մալագաս. Antananarivo, Тананари́ве, ֆր.՝ Tananarive, Та́на, Tana), Մադագասկարի մայրաքաղաքը և նույնանուն նահանգի տնտեսական կենտրոնը։ Հիմնադրվել է 17-րդ դարի առաջին կեսում մերինաների Անդրիանզակա թագավորի կողմից։ Մերինաների լեզվով քաղաքի անվանումը նշանակում է «1000 գյուղ» կամ «1000 զինվորների քաղաք»։ Բնակչությունը՝ ▼1 275 207 մարդ (2018)[2]։ Տեղակայված է Մադագասկար կղզու կենտրոնական մասում, բարձր լեռնային[en], ծովի մակերևույթից 1240–1470 մետր բարձրության վրա։ Երկաթուղային և մայրուղային հանգույց է։ Անտանանարիվու երկաթուղին կապված է արևելյան ափի (Թումասինան քաղաքում), Ալաուտրա լճի շրջանի (քաղաք Ամբատունդրազակա) և Անցիրաբա քաղաքի հետ։ Մայրաքաղաքի ավտոճանապարհները այն կապում են բոլոր նահանգների հետ։ Անտանանարիվուում է գտնվում Իվատու միջազգային օդանավակայանը[3]։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել