իտալացի քաղաքական և պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Ստարաբբա, լրիվ անուն ազգանունը՝ Անտոնիա Ստարաբբա մարկիզ դե Ռունի (իտալ.՝ Antonio Starabba marchese di Rudinì, ապրիլի 16, 1839[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 7, 1908[2], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ եղել է Իտալիայի վարչապետ։
Անտոնիո Ստարաբբան ծնվել է Պալերմոյում, սերում է հին և հարուստ Ռուդինի սիցիլիական տոհմից։
1866 թվականին եղել է Պալերմոյի քաղաքապետ, Պալերմոյուն քաղաքական խռովությունները ճնշվելուց հետո արդեն նշանակվել է Պալերմոյի պրեֆեկտ, ապա Նեապոլի։
1869 թվականին դարձել է Լուիջի Մենաբրեայի կառավարությունում ներքին գործերի նախարար, այնուհետև դեպուտատ, սակայն չունենալով հաջողություններ դուրս է եկել աշխատանքից։ Դեպուտատների պալատի հաջորդ ձևավորման ժամանակ նորից ընտրվել է և նրա գլխավորությամբ ստեղծվել է հատուկ «երիտասարդ աջեր» պարտիան, որը պաշտպանում էր Ագոստինա Դեպրետիսի և Ֆրանչեսկո Կրիսպիի նախարարությունը, այդ տարիներին եղել է պալատի փոխնախագահ։
1890 թվականին Ստարաբբան դարձել է աջ կոալիցիոն ուժերի ամենաազդեցիկ դեմքերից մեկը և պահանջել է գործող վարչապետ Կրիսպիին զիջել, ով սկզվում մերժել էր պահանջը, սակայն մնալով փոքրամասնության մեջ զիջել էր տեղը։ Այսպիսով Ստարաբբան ձևավորում է նոր կաբինետ։
Նրա երկրորդ վարչապետ եղած ժամանակը շատ կարճ էր՝ մոտ 1 ամիս, նրան այդ պաշտոնում փոխարինեց Լուիջի Պելլուն։
Անտոնիա Ստարաբբան մահացել է 1908 թվականին Հռոմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.