From Wikipedia, the free encyclopedia
Անտոնի Մատեուս դոս Սանթոս (պորտ.՝ Antony Matheus dos Santos,փետրվարի 24, 2000[1], Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2][1]), առավել հայտնի որպես Անտոնիո (պորտ.՝ Antony), բրազիլացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Անտոնի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Օզասկու, Սան Պաուլու, Բրազիլիա[2][1] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մայրենի լեզու | բրազիլիական պորտուգալերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Antony Matheus dos Santos Վիքիպահեստում |
Օզասկուում ծնված Անտոնին 2010 թվականին սկսել է մարզվել «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլի ակադեմիայում։ 2018 թվականին Սան Պաուլոյի մինչև 17 տարեկանների թիմի կազմում հաղթել է Ճապոնիայում կայացած Ջեյ լիգայի ամառային ընկերական մրցաշարում և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող[3]։ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Անտոնին, Էլինյոն և Իգոր Գոմիսը տեղափոխվել են «Սան Պաուլոյի» առաջին թիմ[4]։ Այդ ժամանակ Անտոնին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Սան Պաուլոյի» հետ մինչև 2023 թվականը[3]։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին նա իր նորամուտը նշել է «Եռագույնների» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Էլինյոյին Բրազիլիայի առաջնության Ա Սերիայի «Գրեմիոյի» դեմ խաղում[5][6]։ 2019 թվականի փետրվարի 13-ին իր նորամուտը նշել է Լիբերտադորեսի գավաթում՝ փոխարինման դուրս գալով արգենտինական «Տալյերեսի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի վերջնամասում[7]։ 2020 թվականի փետրվարի 22-ին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ[8]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15,75 միլիոն եվրո և կարող է ավելանալ՝ հաշվի առնելով բոնուսները[8]։ 2022 թվականի օգոստոսի 30-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Անտոնիի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին[9]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 95 միլիոն եվրո (82 միլիոն ֆունտ), սակայն որոշակի բոնուսների հասնելու դեպքում կարող է աճել ևս 5 միլիոն եվրոյով (4,3 միլիոն ֆունտ)։ Անտոնին անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[10]։
«Մանչեսթեր Յունայթեդ»
Բրազիլիայի հավաքական (Մ-23)
2023 թվականի մայիսի 25-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[13] | Երկրի գավաթ[14] |
Լիգայի գավաթ[15] |
Միջազգային գավաթներ[16] | Այլ[17] | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սան Պաուլո | 2018 | 3 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
2019 | 29 | 4 | 1 | 0 | — | 1 | 0 | 14 | 2 | 45 | 6 | ||
2020 | 0 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 2 | 0 | 4 | 0 | ||
Ընդամենը | 32 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 16 | 2 | 52 | 6 | |
Այաքս | 2020/21 | 32 | 9 | 4 | 1 | — | 10 | 1 | — | 46 | 11 | ||
2021/22 | 23 | 8 | 3 | 2 | — | 7 | 2 | 0 | 0 | 33 | 12 | ||
2022/23 | 2 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 1 | 3 | 2 | ||
Ընդամենը | 57 | 18 | 7 | 3 | 0 | 0 | 17 | 3 | 1 | 1 | 82 | 25 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2022/23 | 25 | 4 | 5 | 1 | 5 | 1 | 9 | 2 | — | 44 | 8 | |
Ընդամենը | 25 | 4 | 5 | 1 | 5 | 1 | 9 | 2 | 0 | 0 | 44 | 8 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 114 | 26 | 13 | 4 | 5 | 1 | 29 | 5 | 17 | 3 | 178 | 39 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.