Անտոն Գլուշկոյի նրբանցք (ռուս.՝ Антона Глушко), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։
Արագ փաստեր Անտոն Գլուշկոյի նրբանցք ռուս.՝ Антона Глушко, Երկիր ...
Փակել
Գտնվում է Հունական փողոցի և Շևչենկոյի փողոցի միջև։ Երկարությունը 2040 մ է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Հունական փողոցից[2]։
Վերանվանվել է 1929 թվականին ի պատիվ ՌՍԴԲԿ(բ)-ի Տագանրոգի քաղաքային կոմիտեի առաջին նախագահ, հեղափոխական բոլշևիկ Անտոն Գլուշկոյի[3]։
Սկզբնապես կոչվել է Յոթերորդ լայնական նրբանցք, հետո` Պոլիցեյսկի նրբանցք, այնուհետև` Պոլտավսկի նրբանցք։
Շենքեր և կառույցներ
- № 8` Սլուչենկոյի տուն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[4]
- № 13` Տագանրոգի պատմագավառագիտական թանգարան (Ալֆերակիի պալատ)։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Ֆրունզեի փողոցի անկյունում։ Թանգարանի շենքն ունի ճարտարապետության հուշարձանի դաշնային նշանակության կարգավիճակ[5]
- № 15` Լուկինների տուն (1827 թվական)։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[6]։ Այս տանը գտնվել է 1-ին հեծելազորային բանակի ձևավորման վարչությունը[7]
- № 19` «Հոկտեմբեր» կինոթատրոն (նախկին)` Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Ալեքսանդրի փողոցի անկյունում։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[8]
- № 40` Պ. Ն. Մարկևիչ-Եվտուշևսկու բնակելի շենք (1861-1863)։ Այս տանն ապրել է Չեխովների ընտանիքը[9]։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[10]
- № 44` Ա. Ա. Դուրովի թանգարան
- № 46` բնակելի տուն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[11]
- № 66` բնակելի տուն (1885-1886)։ Այստեղ էր գտնվում «Նարոդնայա վոլյայի» ընդհատակյա տպարանը։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[12]
- № 74` բնակելի տուն (1882-1883)։ Այնտեղ էր հավաքվում նարոդովոլեցների կենտրոնական քաղաքային խմբակը։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[13]
- № 101` բնակելի տուն։ Այստեղ է ապրել Անտոն Գլուշկոն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[14]։ Տան պատին փակցված է հուշատախտակ
Հուշարձաններ
- Անտոն Գլուշկոյի հուշարձան (տեղադրվել է 1958 թվականին)։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Չեխովի փողոցի անկյունում։ Արձանը մոնումենտալ արվեստի տեղական նշանակության հուշարձան է[15]
Կորսված շենքեր և կառույցներ
- «Հաղթանակ» ամառային կինոթատրոն (բացվել է 1946 թվականի հուլիսի 4-ին)։ Գոյություն է ունեցել մինչև 1980-ական թվականները[16])` Անտոն Գլուշկոյի նրբ., 9
- Պետրոս և Պողոս եկեղեցի` Մյասնիցկայա հրապարակ։ Ոչնչացվել է 1935 թվականին
Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
Объект культурного наследия РФ № 6101185000 Объект культурного наследия РФ № 6110063000 Объект культурного наследия РФ № 6101186000 Объект культурного наследия РФ № 6101138000 Объект культурного наследия РФ № 6101187000 Объект культурного наследия РФ № 6101139000 Объект культурного наследия РФ № 6101188000 Объект культурного наследия РФ № 6101189000 Объект культурного наследия РФ № 6101140000 Объект культурного наследия РФ № 6101141000 Объект культурного наследия РФ № 6101142000 Назаренко И. В. «Победа» кинотеатр летний // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 561.