Անրի Բարբյուս
ֆրիանսացի վիպագիր / From Wikipedia, the free encyclopedia
Անրի Բարբյուս (ֆր.՝ Henri Barbusse, մայիսի 17, 1873(1873-05-17)[1][2][3][…], Անյեր սյուր Սեն, Ֆրանսիա[4] - օգոստոսի 30, 1935(1935-08-30)[5][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5])[7], ֆրանսիացի գրող[8], լրագրող և հասարակական գործիչ։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ 1923 թվականից։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1933)։ Եղել է Ալբերտ Այնշտայնի երկար տարիների ընկերը[9]։ Ճանաչում Անրի Բարբյուսին բերել է «Կրակը» հակապատերազմական վեպը (Le Feu, 1916), որը նվիրված է զանգվածների գիտակցության հեղափոխականացմանը Առաջին աշխարհամարտի ընթացքում (վեպը հայերեն է թարգմանվել Վարազդատ Տերոյանի կողմից[10])։ Բարբյուսի այդ երկն արժանացել է հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի։ Բարբյուսի գրական ոճին բնորոշ է նատուրալիզմը։
Անրի Բարբյուս ֆր.՝ Henri Barbusse | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1873(1873-05-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Անյեր սյուր Սեն, Ֆրանսիա[4] |
Մահացել է | օգոստոսի 30, 1935(1935-08-30)[5][1][2][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Henri Barbusse |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Կրակը |
Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, կենսագիր, վիպասան, քաղաքական գործիչ, նկարիչ, բանաստեղծ և պատմաբան |
Աշխատավայր | Լ'Յումանիտե, Monde (review)?, Q3226004? և Le Populaire? |
Ամուսին | Hélyonne Mendès? |
Զբաղեցրած պաշտոններ | գրական խմբագիր և տնօրեն |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Q2868038? և Amsterdam-Pleyel group? |
Ստորագրություն | |
Henri Barbusse Վիքիպահեստում |
Եղել է էսպերանտո լեզվի կրքոտ պաշտպան, Sennacieca Asocio Tutmonda- ի՝ Պրահայում 1921 թվականին կայացած առաջին համաժողովի պատվավոր նախագահ[11]։
Մահացել է 1935 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայում[12]։ Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։