From Wikipedia, the free encyclopedia
Անրի Ֆիլիպ Պետեն (ապրիլի 24, 1856[1][2][3][…], Կոշի ա լա Տուր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - հուլիսի 23, 1951[4][2][3][…], Պորտ Ժուանվիլ, L'Île-d'Yeu[5]), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ (1918)։ 1917-1918 թվականներին (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)՝ ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ 1925-1926 թվականներին գլխավորել է Մարոկկոյում ազգային-ազատագրական ապստամբությունը ճնշող ֆրանսիական զորքերը։ 1920-1931 թվականներին՝ Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1934 թվականին՝ ռազմական մինիստր։ 1930-ական թվականներին Պետենը սերտորեն կապված էր ֆրանսիական կագոլլյարների հետ (Ուլտրա֊Ազգայնական)։ 1939-1940 թվականներին Ֆրանսիայի դեսպանն էր ֆրանկոյական Իսպանիայում։ 1940 թվականի մայիսից՝ փոխպրեմիեր, հունիսից՝ պրեշմիեր մինիստր։ Վարել է պրոֆաշիստական պարտվողական գիծ, ստորագրել է զինադադար ֆաշիստական Գերմանիայի հետ։ 1940 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի օգոստոսին գլխավորել է «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։
Անրի Ֆիլիպ Պետեն ֆր.՝ Henri Philippe Pétain և ֆր.՝ Philippe Pétain | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոշի ա լա Տուր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Մահացել է | հուլիսի 23, 1951[4][2][3][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | Պորտ Ժուանվիլ, L'Île-d'Yeu[5] |
Գերեզման | tomb of Philippe Pétain |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Վիշի |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ |
Ամուսին | Աննի Պետեն |
Ծնողներ | հայր՝ Օմեր-Վենան Պետեն, մայր՝ Կլոտիլդ Լեգրան |
Զբաղեցրած պաշտոններ | Head of State of Vichy France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական ակադեմիա[8] |
Ստորագրություն | |
Philippe Pétain Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.