Անրի դը Տուլուզ-Լոտրեկ
ֆրանսիացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Անրի Մարի Ռայմոն դը Տուլուզ-Լոտրեկ (ֆր.՝ Henri Marie Raymond de Toulouse-Lautrec-Monfa, նոյեմբերի 24, 1864(1864-11-24)[1][2][3][…], Ալբի[1][4] - սեպտեմբերի 9, 1901(1901-09-09)[1][5][2][…], Սեն-Անդրե-դյու-Բուա[6][4]), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Անրի դը Տուլուզ-Լոտրեկ Henri de Toulouse-Lautrec | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1864(1864-11-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալբի[1][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1901(1901-09-09)[1][5][2][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Սեն-Անդրե-դյու-Բուա[6][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7][1][4] |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Մասնագիտություն | պլակատի նկարիչ, վիմագրող, նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող, գրաֆիկական դիզայներ, խեցեգործ և դիզայներ |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ[8][9] |
Ժանր | դիմապատկեր[4], կենդանիների նկարչություն[4] և ժանրային նկարչություն[4] |
Թեմաներ | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | At the Café La Mie?, Մուլեն Ռուժում և The clownesse cha-u-kao at the Moulin Rouge? |
Ուսուցիչ | Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա[10] և Ֆեռնան Կորմոն |
Ներշնչվել է | Էդգար Դեգա |
Հայր | Alphonse de Toulouse-Lautrec-Monfa? |
Մայր | Adèle Zoë Tapié de Céleyran?[11] |
ստորագրություն | |
Henri de Toulouse-Lautrec Վիքիպահեստում |
Կրել է իմպրեսիոնիզմի (հատկապես Էդգար Դեգայի) և ճապոնական գրաֆիկայի ազդեցությունը։ Առաջին գործերում կերպարները խիստ անհատականացված են (է. Բեռնարի դիմանկարը, 1885, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)։ 1880-ական թվականների 2-րդ կեսից փարիզյան բոհեմները, թատրոնները, կրկեսները, կաբարեները դարձել են Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործության հիմնական թեման («Պարահանդես Մուլեն-դե-լա-Գալեթում», 1889, Արվեստի ինստիտուտ, Չիկագո, «Երգչուհի Իվետ Դիլբեր», 1894, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Պոստիմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թուլուզ-Լոտրեկը 1890-ական թվականներին մերձեցել է «մոդեռն» ոճին, որը վառ կերպով է դրսևորվել նրա գրաֆիկայում, հատկապես՝ գունավոր վիմատիպ ազդագրերում («Մուլեն-Ռուժ», 1891)։