Աշեր
From Wikipedia, the free encyclopedia
Աշեր Ռեյմոնդ IV (անգլ.՝ Usher Raymond IV, հոկտեմբերի 14, 1978(1978-10-14)[3], Դալաս), ամերիկացի երգիչ-երգահան, պարող և դերասան։ Աշերը հայտնի դարձավ 1997 թվականին, իր «My Way» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, որի «Nice & Slow» սինգլը Billboard Hot 100 երգերի հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ ալբոմը նաև 6 անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել RIAA-ի (Recording Industry Association of America, Ամերիկայի ձայնագրման արդյունաբերական ընկերություն) կողմից։ Այս հաջողություններից հետո, 2001 թվականին Աշեր թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «8701»: Այս ալբոմը 4 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA ընկերության կողմից, իսկ ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլները նաև գլխավորել են Billboard Hot 100-ը։
Աշեր | |
---|---|
Աշերը 2010 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Usher |
Ի ծնե անուն | Աշեր Ռեյմոնդ IV |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1978 (45 տարեկան) Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, R&B, սոուլ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, դերասան, պարող, գործարար |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ[2] |
Գործունեություն | 1991-ներկա |
Լեյբլ | LaFace Records, Arista Records, Jive Records, RCA Records |
Կրթություն | North Springs Charter School of Arts and Sciences? |
Կապված | Ջերմեյն Դյուպրի, Ջասթին Բիբեր, Շոն Քոմբս, Ռիկո Լավ, Լուդաքրիս, Ռիք Ռոս, Լիլ Ջոն, Ար Քելլի |
Ամուսին | Grace Miguel? |
Պարգևներ | |
Կայք | ushernow.com |
Ստորագրություն | |
Usher Raymond Վիքիպահեստում |
2004 թվականին թողարկվում է Աշերի «Confessions» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով և Աշերին դարձրել է 2000-ականների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը։ Ալբոմը RIAA-ի կողմից ստացել է ադամանդե սերտիֆիկատ։ Այս ալբոմի «Yeah!», «Burn» «Confessions Part II», և «My Boo» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականին թողարվում է Աշերի «Here I Stand» անվամբ հինգերորդ ստուդիական ալբոմը, որը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Love In This Club» սինգլը Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
2010 թվականին Աշերը թողարկում է իր «Raymond v. Raymond» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Այս ալբոմը նաև RIAA-ի կողմից նաև ստացել է պլատինե սերտիֆիկատ։ Billboard Hot 100-ում առաջին հորիզոնականն են գրավում ալբոմի «OMG» և «Love in This Club» սինգլները։ 2010 թվականին Աշերը նաև թողարկում է «Versus» կոչվող մինի ալբոմը, որի «DJ Got Us Fallin' In Love» սինգլը գլխավորում է Billboard Hot 100-ը։ 2012 թվականին թողարկվում է «Looking 4 Myself» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների, թողարկման առաջին շաբաթում ավելի ցածր վաճառք գրանցեց։
RIAA-ն Աշերին ճանաչում է ամենավաճառվող արտիստներից մեկը Միացյալ Նահանգների երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ։ Ամբողջ աշխարհում նա վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնագրությունը, որից 23 միլիոնը միայն Միացյալ Նահանգներում։ Իր կարիերայի ընթացքում Աշերը ստացել է բազմաթիվ մրցանականեր, այդ թվում այդ թվում 8 Գրեմմի։ 2009 թվականի վերջին Billboard ամսագիրը նրան ճանաչել է 2000-ականների իր Hot 100 հիթ շքերթի համար մեկ արտիստը։ Նույն ամսագիրը նրան նաև ճանաչել է 2000-ականների 2-րդ ամենահաջողակ արտիստը։