Աշխարհաքաղաքացիություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհաքաղաքացիություն կամ կոսմոպոլիտիզմ (հին հունարեն՝ κοσμοπολίτης, հունարն «աշխարհ» և «քաղաքացի» բառերից), գաղափարաքաղաքական հոսանք, քաղաքական տեսություն, որ քարոզում է հայրենիքի և սեփական ժողովրդի արժեքների, ազգային ավանդույթների, մշակույթի, ազգային պետության կամ ազգային իրավունքների ստորադասումը կամ դրանց համար պայքարից հրաժարումը՝ հանուն «համամարդկային արժեքների» գերակայության, «համաշխարհային պետության» ստեղծման և «համաշխարհային քաղաքացիության» հաստատման։ Մեկ այլ սահմանմամբ՝ «համաշխարհային քաղաքացիության» մասին գինը, գաղափարախոսություն, որը քարոզում է հրաժարում ազգային ավանդույթներից և մշակույթից, հայրենասիրությունից, մերժում է պետական և ազգային սուվերենությունը։