Աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զետեղված են 300 և ավել մետր բարձրություն ունեցող երկնաքերները։ 2016 թվականի դրությամբ աշխարհում հաշվառված է 130 այդպիսի շենք[1]։ Բարձր կառույցների և քաղաքային բնակավայրերի շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպության խորհուրդը (CTBUH) կազմավորվել է 1969 թվականին և հաստատվել է «Աշխարհի ամենաբարձր կառույցներ» անվամբ։ Այն սահմանել է չափանիշներ, ըստ որի չափվում են կառույցները[2]։ Ներկայումս Դուբայի Բուրջ Խալիֆան[2], 828 մետր բարձրությամբ, համարվում է աշխարհի ամենաբարձր շինությունը։