![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/World_Minimum_Wage_by_Territory_%2528Feb_2023%2529.png/640px-World_Minimum_Wage_by_Territory_%2528Feb_2023%2529.png&w=640&q=50)
Աշխարհի երկրների ցանկն ըստ նվազագույն աշխատավարձի
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհի երկրների ցանկն ըստ նվազագույն աշխատավարձի, ՄԱԿ-ի 193 անդամ երկրների, Չինաստանի Հատուկ վարչական շրջանի՝ Հոնկոնգի, և հետևյալ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների՝ Թայվանի, Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի և Պաղեստինի պաշտոնական նվազագույն աշխատավարձի դրույքաչափերի ցանկն է։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/World_Minimum_Wage_by_Territory_%28Feb_2023%29.png/640px-World_Minimum_Wage_by_Territory_%28Feb_2023%29.png)
Որոշ երկրներ կարող են ունենալ շատ բարդ նվազագույն աշխատավարձի համակարգեր։ Օրինակ, Հնդկաստանն ունի ավելի քան 1202 նվազագույն աշխատավարձի դրույքաչափեր։
Նշված նվազագույն աշխատավարձը վերաբերում է համախառն գումարին, այսինքն՝ մինչև հարկերը և սոցիալական ապահովության վճարները, որոնք տարբերվում են երկրներում։ Հաշվարկից բացառվում են նաև կարգավորվող վճարովի հանգստյան օրերը, այդ թվում՝ արձակուրդները, հիվանդության նպաստները, ամենամյա արձակուրդը և գործատուի կողմից վճարվող սոցիալական վճարները։
Նվազագույն աշխատավարձը հիմնականում ներկայացված է ամսվա համար, բայց այն երկրներում, որտեղ ամսական աշխատավարձ չկա, ժամավճար է ներկայացվում։ Նվազագույն աշխատավարձ չունեցող երկրները նշվում են գծիկով՝ «-»: