«Աշխարհի ծագումը» (ֆր.՝ l'Origine du monde), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1866 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 55 սմ։

Արագ փաստեր Աշխարհի ծագումը, տեսակ ...
Փակել

Այսօր «Աշխարհի ծագումը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում[4] (Փարիզ, Ֆրանսիա)։ Կտավը շուրջ հարյուր քսան տարի չի ցուցադրվել։

Նկարագիր

«Աշխարհի ծագումը» ստեղծագործությունում հեղինակը՝ Կուրբեն, պատկերել է կիսամերկ կնոջ մազածածկ ամոթույք։ Կինն ազդրերը լայն բացել է. նա կա՛մ պառկած է մահճակալին, կա՛մ՝ ցածրադիր օթոցին։ Նկարիչը դիտման անկյունն այնպես է ընտրել, որ կնոջ դեմքը չի երևում. տեսանելի են միայն փորը, կրծքերը և կախ ընկած ստինքը։ Ազդրերով և կրծքով սահմանափակված տեսարանը նկարին հատուկ էրոտիկություն է հաղորդում[5]։

Կնոջ սեռական օրգանների նատուրալիստական պատկերումն ավելի է շեշտվում մետաքսե մատերիայի փափուկ գծերով՝ երիզելով հոլանի կնոջ մարմինը[6]։ Կտավի շագանակագույն ֆոնը հակադրության մեջ է մտնում կնոջ սպիտակ փայլուն մաշկի հետ։ Լայն բացած ազդրերը արտահայտում են կնոջ սեքսուալ ցանկությունը։

Բնորդուհու նույնականացում

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ «Աշխարհի ծագումը» ստեղծագործության հերոսը Կուրբեի սիրելի բնորդուհի Ջոաննա Հիֆերմանն էր։ Վերջինս եղել է նաև Կուրբեի ուսանողի՝ Ջեյմս Ուիսթլերի սիրեցյալը։ 1866 թվականին Գյուստավ Կուրբեն նկարում է Ջոաննայի դիմանկարը (նկարել է ևս երեքը)՝ «Հիասքանչ իռլանդուհին (Ջոյի դիմանկարը)»։ Հիմնական կասկածանքն այս տարբերակի վերաբերյալ այն է, որ Հիֆերմանը եղել է շիկահեր, ինչը չի համապատասխանում կտավում պատկերված կնոջ ցայլքի՝ վառ արտահայտված սև գույնի մազերի հետ։

2018 թվականին, սակայն, ֆրանսիացի պատմաբան Կլոդ Շոպպն ուսումնասիրել է Ալեքսանդր Դյումա-որդու նամակագրությունը, որը պատկանել է փարիզյան նույն բոհեմին, Ժորժ Սանդի նամակներից մեկում հայտնաբերել է նշում, որն անհերքելիորեն ապացուցում է, որ կտավում կեցվածք ընդունած կինը փարիզցի պարուհի Կոնստանս Քենիոն (ֆր.՝ Constance Quéniaux) է՝ թուրք դիվանագետ և կոլեկցիոներ Հալիլ Շերիֆ փաշայի հարճը։ Հենց փաշայի պատվերով էլ «Աշխարհի ծագումը» ստեղծագործությունը ստեղծվեց[7][8]։ Հալիլ բեյը դրանից առաջ էլ է էրոտիկ բնույթի կտավներ պատվիրել ֆրանսիացի նկարիչներին իր մասնավոր հավաքածուի համար (այդ թվում՝ Էնգրի «Թուրքական բաղնիք» և Կուրբեի «Քուն» կտավները):

Thumb
«Հիասքանչ իռլանդուհին (Ջոյի դիմանկարը)», Կուրբե, 1866, Մետրոպելիտեն թանգարան, Նյու Յորք

Գաղտնի սեփականատերեր

Thumb
Կոնստանս Քենիո, լուսանկարիչ՝ Նադար, 1861
Thumb
Հալիլ Շերիֆ փաշա

Հալիլ բեյի սնանկանալուց հետո նրա հավաքածուն վաճառվել է և 1868 թվականին «Աշխարհի ծագումը» ստեղծագործությունը հայտնվում է հնավաճառ Անտուան դը լա Նարդեի մոտ։ Էդմոն դը Գոնկուրը կտավը հնավաճառի խանութում տեսնում է 1889 թվականին՝ թաքցրած փայտամածի հետևում, որի վրա բնանկար էր պատկերված։ Հունգարացի կոլեկցիոներ բարոն Ֆերենց Հաթվանին նկարը Փարիզում գնում է 1910 թվականին Բերնհայմ-կրտսերի պատկերասրահից և տեղափոխում Բուդապեշտ։ Այնտեղ կտավը մնում է ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Հետո կտավը համարվել է կորսված. մնացել էին միայն կրկնօրինակները և վերարտադրանկարները։

1955 թվականին հոգեվերլուծաբան Ժաք Լականը ձեռք է բերում բնօրինակը անհայտ վաճառողից։ Նա և կինը՝ դերասանուհի Սիլվիա Բատալը, նկարը կախեցին իրենց քաղաքամերձ տանը։ Բայց նույնիսկ այդտեղ նկարը թաքցրած էր կողմնակի հայացքներից. Լականն իր խորթ եղբայր Անդրե Մասոնին խնդրում է, որ նկարի համար շարժական կրկնակի շրջանակ պատրաստի, որ դիմացից այլ կտավ ամրացնեն։ Մասոնը բնանկար է վրձնում՝ կրկնելով բնօրինակի ուրվագծերը, որ ընդգծի դրության սյուրռեալիզմը. երկրորդ կտավն էլ կոչվում էր «Աշխարհի ծագումը»:

Thumb
«Աշխարհի ծագումը» կտավի ենթադրյալ բնորդուհու գլուխը

Լականի մահից հետո՝ 1981 թվականին, Ֆրանսիայի ֆինանսների նախարարը համաձայնում է, որ կտավը փոխանցվի Օրսե թանգարանին՝ որպես կտակի համար մուծված հարկ։ 1988 թվականին նկարը հանրությանը ցուցադրվում է նյույորքյան Բրուքլինի թանգարանում[9]։

Ֆրանսիայում 2013 թվականի սկզբներին հայտարարվեց, որ ոմն սիրողական կոլեկցիոներ, հնարավոր է, որ Փարիզի անտիկ իրերի խանութներից մեկում հայտնաբերել է նկարի այն հատվածը, որտեղ պատկերված է բնորդուհու գլուխը[10][11]։ Դրա հետ կապված արվեց եզրակացություն, ըստ որի Կուրբեն հենց սկզբից նկարը վրձնել է ամբողջությամբ, ներառյալ կնոջ գլուխը, բայց հետո համարել է, որ նկարն այդ տեսքով ցուցադրելը ռիսկային է, ուստի կտավից առանձնացրել էլ գլխի հատվածը, որպեսզի խուսափի բնորդուհու նկատմամբ հնարավոր անախորժություններից[12]։ Սակայն Օրսե թանգարանի փորձագետները չեղարկեցին այդ ենթադրությունը[13] և այն որակեցին որպես «մտացածին»[14]։

Հետաքրքիր փաստեր

1989 թվականին ֆրանսիացի նկարչուհի Օրլանը ստեղծեց կտավի սիբախրոմ (lլուսանկար) տարբերակը, որտեղ պատկերված է տղամարդու առնանդամ՝ էրեկցիայի պահին[15]։

2002 թվականին ամերիկացի նկարիչ Ջեք Դոուզը լուսանկարներից ստեղծել է նույնատիպ աշխատանք[16]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.