Աշկենազներ
From Wikipedia, the free encyclopedia
Աշկենազներ (եբրայերեն՝ אשכנזים, աշքենազիմ), հրեա ժողովրդի ենթաէթնիկ խումբ, որը հիմնականում ձևավորվել է միջնադարյան Եվրոպայում։ Պատմականորեն խոսում էին խոսում էին և շարունակում են խոսել իդիշ լեզվով[1]։ Եզրը ծագում է «Աշկենազ» բառից՝ միջնադարյան Գերմանիայի սեմական անվանումից, որը համարվում էր Հաբեթի թոռ առասպելական Ասքանազի ժառանգների բնակեցման տարածքը։ Ներկայումս աշկենազի հրեաները կազմում են Եվրոպայի և Ամերիկայի հրեաների մեծամասնությունը և Իսրայել պետության հրեական բնակչության կեսը[2]։ Ըստ ավանդույթի՝ աշկենազները հակադրվում են սեֆարդներին՝ հուդայականների ենթաէթնիկ այն խմբին, որը ձևավորվել է արաբական երկրներում, ինչպես նաև միջնադարյան Իսպանիայում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշկենազներ (այլ կիրառումներ)