Աշոտ Չիլինգարյան
հայ օդաչու / From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Նորայրի Չիլինգարյան (հունիսի 8, 1958(1958-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Ուկրաինայի Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1977) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1986)։ 1977–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։
Արագ փաստեր Աշոտ Չիլինգարյան, Ծնվել է ...
Աշոտ Չիլինգարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Փակել
1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 70-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 260 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով[1]։