Աոկիգահարա
From Wikipedia, the free encyclopedia
Աոկիգահարա (ճապ.՝ 青木ヶ原 «կապույտ ծառերի հարթավայր»), հայտնի է նաև Ձյուկայ անունով, անտառ Ֆուձիյամա լեռան ստորոտում, ճապոնական Հոնսյու կղզում։ Ընդհանուր տարածքը կազմում է 35 քառ. կմ։ Անտառի ռելիեֆը ներառում է բազում ժայռային քարանձավներ։ Ինչպես նաև նշվում է, որ անտառային շրջանի ընդերքում գտնվում են երկաթի հսկայական հանքեր[1]։
Արագ փաստեր Աոկիգահարա青木ヶ原, Տեսակ ...
Տեսակ | անտառ |
---|---|
Մասն է | Fujisan, sacred place and source of artistic inspiration? և Q11086529? |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածք | Ֆուձիկավագուտիկո և Նարուսավա |
Մակերես | 35 կմ² |
Փակել
Աոգիկահարան համարվում է երիտասարդ անտառ, գոյացել է շուրջ 1200 տարի առաջ[2]։ Ֆուձի հրաբխի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1707 թվականին և ինչ-որ պատճառով չի ծածկել լանջերից մեկը, որը մոտ 3000 հա հողակտոր է կազմում։ Ավելի ուշ այդ տարածքում խիտ անտառ առաջացավ, որտեղ գերակշռող բույսերն են՝ տոսախ, սոճի և այլ մերկասերմեր: Անտառը գրեթե ստվար պատ է առաջացնում։ Աոգիկահարանում կան նաև կենդանիներ՝ վայրի աղվեսներ, օձեր և շներ։