From Wikipedia, the free encyclopedia
Աուրել Ստոդոլա (անգլ.՝ Aurel Stodola, մայիսի 10, 1859[1], Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 25, 1942[2], Ցյուրիխ, Շվեյցարիա[1]), սլովակ ինժեներ և ջերմատեխնիկ։
Աուրել Ստոդոլա անգլ.՝ Aurel Stodola | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1859[1] |
Ծննդավայր | Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1942[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Հունգարիա, Չեխոսլովակիա և Սլովակիայի հանրապետություն (1939-1945) |
Կրթություն | Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1877), Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1880) և Ján Francisci-Rimavský Gymnasium? |
Մասնագիտություն | ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Կայք | aurelstodola.sk |
Aurel Stodola Վիքիպահեստում |
Ավարտել է Բուդապեշտի պոլիտեխնիկական ինստիտուտը (1878 թվական) և Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը (1881 թվական), 1892—1929 թվականներին՝ այդ դպրոցի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են շոգետուրբինների և գազատուրբինների թերմոդինամիկական և աերոհիդրոդինամիկական տեսություններին ու հաշվարկին, ինչպես նաև ավտոմատ կարգավորման տեսությանը և կենտրոնախույս կոմպրեսորներում շրջապտույտի տեսությանը։ Առաջադրել է արագընթաց շոգետուրբինների ռոտորների, լիսեռների, սկավառակների, թիակների ամրության, ինչպես նաև տատանումների հաշվարկի ինժեներական մեթոդներ, Վիշնեգրադսկու ուղղակի գործողության կարգավորիչների հաշվարկի մեթոդները տարածել անուղղակի կարգավորման համակարգերի վրա։ Կարգավորման համակարգի կայունության հետազոտման համար առաջադրել է մաթեմատիկական խնդիր, որը հետագայում ստացել է գերմանացի մաթեմատիկոս Հուրվիցի խնդիրներ անվանումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.