Աչաջուր - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աչաջուր.

Աչաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աչաջուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Աչաջուր
Մակարավանքը
Երկիր
 
Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՆոր Հաչաջուր
Մակերես29.5 կմ²
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4447[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաչաջրեցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/707/ (հայ.)
##Աչաջուր (Հայաստան)
Red pog.png

Աչաջուր, նախկինում նաև Աջաջուր[2], գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հյուսիս, Աղստևի հովտում։ Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ։

Կլիմա

Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։

Բնակչություն

Նախնիները վերաբնակվել են Արցախի, Գանձակի և Շամխորի շրջաններից։ Աչաջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1914 1922 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2008
Բնակիչ 889 1405 2043 2056 3213 3106 3891 3509 4114 4513 3850 4447

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Hayastani Sotsʻialistakan Khorhdayin Hanrapetutʻyan kartēz»։ Library of Congress, Washington, D.C. 20540 USA։ Վերցված է 2020-06-02 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 16 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աչաջուր
Listen to this article