![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Appia_antica_2-7-05_062.jpg/640px-Appia_antica_2-7-05_062.jpg&w=640&q=50)
Ապիյան ճանապարհ
From Wikipedia, the free encyclopedia
Ապիյան կամ Ապպիոսյան ճանապարհ (լատին․՝ Via Appia), Հին Հռոմի ռազմավարական նշանավոր ճանապարհ, որ պահպանվել է առ այսօր։ Այն ամենանշանակալին էր Հռոմի անտիկ հասարակական ճանապարհներից։ Կառուցվել է մ.թ.ա. 312 թ. Ապպիոս Կլավդիոս Կեկոս ցենզորի օրոք, ձգվել է Հռոմից Կապուա, ավելի ուշ` մինչև Բրինդիզի։ Նրա միջոցով էր Հռոմը կապ հաստատում Հունաստանի, Եգիպտոսի ու Փոքր Ասիայի հետ։ Երկարությունը հասնում էր 350 կիլոմետրի։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Appia_antica_2-7-05_062.jpg/640px-Appia_antica_2-7-05_062.jpg)
Ապպիոսյան ճանապարհի երկայնքով ձգվում են բազմաթիվ հուշարձաններ՝ հանրապետական և կայսերական շրջանների գերեզմաններ և վիլլաներ, քրիստոնեական և հուդայական կատակոմբներ, միջնադարյան աշտարակներ և ամրություններ, որոնք հաճախ կառուցված են հռոմեական հուշարձանների ավերակների վրա, Վերածննդի և Բարոկկոյի ժամանակաշրջանի շինություններ։