From Wikipedia, the free encyclopedia
Ապոլիպոպրոտեին Ա1 (АպոA-I, անգլ.՝ Apolipoprotein A-I, ApoA-I), արյան պլազմայի ապոլիպոպրոտեին։ «լավ խոլեստերին»-ը կրող՝ բարձր խտության լիպոպրոտեինների `( ԲԽԼ)-ների կազմի հիմնական սպիտակուցն է, ինչպես նաև մտնում է քիլոմիկրոնների կազմի մեջ։ Տիպիկ ամֆիֆիլ լիպոպրոտեինների փոխադրիչ սպիտակուց է[1]։
ԱպոA-1-ը պարունակում է 243 ամինաթթու, մոլեկուլյար զանգվածն է՝ 28,1 կԴա։ Կազմված է մի քանի կրկվող մասերից, որոնք պաժանվում են պրոլիններով։ Երկրոդային կառուցվածքը ներառում է ամֆիֆիլ α-պարույր, այսինքն, պարույր, որի մի կողմը կապված է լիպիդի հետ, իսկ մյուսուսը հիդրոֆիլ է և լուծվում է ջրում։ Ինչպես ԱպոC և ԱպոE սպիտալոիցները, ԱպոԱ սպիտակուցները հանդիսանում են փոխանակային ապոլիպոպրոտեիններ[2]։ ԱպոA1-ը լեցիտինխոլեստերինացետիլտրանսֆերազի (ԼԽԱՏ)-ի ակտիվատորն է։ Այն սինթեզվում է լյարդում և աղիներում[1] :Լյարդային սպիտակուցը հանդիսանում է ԲԽԼ-ների կազմության հիմք, որոնք, ենթարկվելով ԼԽԱՏ-ի ազդեցությանը, հասունանում են։ Աղիներում սինթեզված ԱպաA1-ը մասնակցում է քիլոմիկրոնների առաջացմանը, սակայն, արյան մեջ լիպոլիզի արդյունքում արագ տեղափոխվում է ԲԽԼ, այդ իսկ պատճառով քիլոմիկրոնների մնացորդները ԱպոA1-սպիտակուց չեն պարունակում[1]։
APOA1-գենը, որը կոդավորում է АպոA-I սպիտակուցը, տեղակայված է 11-րդ քրոմոսոմում, և այն գտվնում է ապոC3 ապոA4 սպիտակուցները կոդավորորղ գենի հետ սերտ կոմպլեքսում։ Հայտնի է հազվադեպ գենետիկական հիվանդություն, որը կարող է բերել երկու սպիտակուցների խանգարմանը՝ ապոС3 և ապոА1 սինթեզի անբավարարությանը։ Այդ իսկ պատճառով այն հրահրում է վաղաժամ աթերոսկլերոզի առաջացումը[2]։
Ներկայավծ է ապոA1 սպիտակուցի մի քանի իզոձևեր, որոնք առաջանում են կետային մուտացիաների ժամանակ։ Սակայն ընդամենը մեկ մուտացիան է՝ ապոА1Միլան բերում ԲԽԼ-ների քանակի չափավոր նվազեցմանը[2]։
ԱՊՈА1- հեմոպլազմայում նորմալ մակարդակները տղամարդկանց և կանանց մոտ տարբեր են։ Տղամարդկանց մոտ 1,1—2,05 գ/լ, իսկ կանանց մոտ՝ 1,25—2,15 գ/լ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.