Առաջաձոր (Մարտակերտի շրջան) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Առաջաձոր (Մարտակերտի շրջան).

Առաջաձոր (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Առաջաձոր
ադրբ.՝ Aracadzor
ադրբ.՝ Dovşanlı
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ984 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն741[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունառաջաձորցի
Ժամային գոտիUTC+4
##Առաջաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Առաջաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հարավ-արևմուտք՝ Խաչեն գետի վերին ավազանի ձախափնյա լեռնալանջին՝ 850-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 3764 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հիվանդանոց, կապի բաժանմունք, կինոկետ և այլն։

Գյուղում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար), շրջակայքում՝ երկու ժայռափոր եկեղեցիներ, երկու քարակոփ խաչարձաններ (13-րդ դար), Անապատ և Կարմիր գյուղատեղները, հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի դամբարաններ։

Առաջաձորը Արցախի ազատամարտում

1989 թվականին Առաջաձորում ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Մ. Ալախվերդյան), որի ազատամարտիկները հետագայում ներառվել են ՊԲ ստորաբաժանումներում և մասնակցել Մարտակերտի, Աղդամի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Առաջաձորից զոհվել է 29 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 69։

Արտաքին հղումներ

  • Շահեն Հարությունյան «Հուշամատյան առաջաձորցի ազատամարտիկներին», Երևան, 2007, «Լուսակն», 96 էջ։
  • Շահեն Հարությունյան «Գիրս մնա հիշատակող» 2009, Երևան, «Լուսակն», 318 էջ։
  • Շահեն Հարությունյան «ԱՌԱՋԱՁՈՐ», 2014, Երևան, «Լուսակն», 464 էջ. Նկարներ 100 էջ։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Առաջաձոր (Մարտակերտի շրջան)
Listen to this article