Առավոտ (ժամ)
From Wikipedia, the free encyclopedia
Առավոտը Հայկական տոմարի համաձայն, գիշերվա 12 ժամերից տասներորդի անունն է։ Այն օրվա մաս է, որը հաջորդում է գիշերվան և նախորդում է ցերեկվան։ Ռուսերենում ճշգրիտ ժամանակային ընդմիջում առավոտ բառի հետ կապված չկա։ Նախապես առավոտ համարվել է արևի դուրս գալու ժամանակահատվածը, միայն թե այդ բառը նշանակել է մարդուն մինչև կեսօր արթնացնել[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առավոտ (այլ կիրառումներ)
Ժամանակակից քաղաքակրթության մեջ «բարի առավոտ» ընդունված է ասել 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածը[2]։
Ռուսաստանում մինչ 1920-ական թվականները «առավոտ» բառը եղել է կոնկրետ լրացում՝ պարզելու օրվա ճիշտ ժամը։ Օրինակ, գնացքի ուղևորների ժամանման ցուցակում, հրապարակված «Գուդոկ» ամսագրի 1921 թվականին[3][4], նշված է Մոսկվայից մեկնելու ժամերը (պակաս նշանակություն է դարձվում առավոտյան ժամանող գնացքին, ժամերը կոնկրետ նշված են)՝ 6։45-ից 11։00։
Առավոտյան ընդունվող սնունդը կոչվում է նախաճաշ։
Աշխարհի բազմաթիվ երկրներում արևածագը և օրվա սկիզբը կապվում է աքաղաղի կանչի հետ[5] ՝ «երրորդ կանչ»։ (Առաջին, երկրորդ, երրորդ աքաղաղները երգել են։ Ժամանակի սահմանումը աքաղաղի եռակի կանչով համապատասխանում է՝ կեսգիշերին, մինչ լուսաբաց, լուսաբացին)[6]։
Հնում այդպես է կոչվել լուսաբացի պահերից մեկը, հետագայում այդ պահը մոռացության է տրվել և առավոտը դարձել է լուսաբացի ընդհանրական անվանումը[7]։