Առատաշեն
գյուղ ՀՀ Արմավիրի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Առատաշեն (նախկին անվանումը՝ Մեծ Զեյվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Առատաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ԱրմավիրիԱրմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի շրջան | ||
Գյուղապետ | Վահրամ Հարությունյան | ||
Մակերես | 9.65 կմ² | ||
ԲԾՄ | 830 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2505[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | առատաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1118[2] | ||
Փոստային դասիչ | 1118 | ||
| |||
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Առատաշենի մշտական բնակչությունը կազմել է 2505, առկա բնակչությունը՝ 2474 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից[3]։
Առատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և խորդենու մշակությամբ։
Գյուղում կա 19–րդ դարի 70-ական թվականների կիսավեր եկեղեցի։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 320
- «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)