Առաքել Պետրոսի Ավագյան (1895, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ (1922-1923)[1]։

Արագ փաստեր Երևանի քաղաքապետ, Նախորդող ...
Առաքել Ավագյան
Երևան Երևանի քաղաքապետ
հուլիսի 29, 1922 - հունիսի 11, 1923
Նախորդող Սուրեն Շադունց
Հաջորդող Արամ Շահգելդյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1895
Ծննդավայր Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր անհայտ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  ԽՍՀՄ
Փակել

Կենսագրություն

Ծնվել է 1895 թվականին Երևանի նահանգում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել և ավարտել է երկդասյա զեմստվոյական, ապա քաղաքային չորսդասյա ուսումնարանը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է պարտիզանական հեծյալ գնդի հրամանատար։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1918 թվականից, աշխատել է Երևանի ավտոձեռնարկությունում՝ որպես վարորդ։ 1921 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ 1921-1922 թվականներին պաշտոնավարել է ՀԽՍՀ պարենավորման ժողկոմիսարիատում[1]։

1922 թվականի հուլիսի 29-ին ընտրվել է Երևան քաղաքի և գավառի խորհուրդների նախագահ և պաշտոնավարել մինչև 1923 թվականի հունիսի 18-ը[1]։

Մահվան թվականն անհայտ է։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.