Առաքել Սարուխան
հայ պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Առաքել Զատիկի Սարուխանյան (հոկտեմբերի 13, 1863(1863-10-13) կամ 1863, Արտանուջ - փետրվարի 6, 1949(1949-02-06) կամ 1949, Բրյուսել), հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։
Արագ փաստեր Առաքել Սարուխան, Ծնվել է ...
Առաքել Սարուխան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1863(1863-10-13) կամ 1863 |
Ծննդավայր | Արտանուջ |
Մահացել է | փետրվարի 6, 1949(1949-02-06) կամ 1949 |
Մահվան վայր | Բրյուսել |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր, գրող և հասարակական գործիչ |
Փակել
Ավարտել է Կոստանդնուպոլսի Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել Արսեն Այտընյանին։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1894-1911 թվականներին եղել է Ալեքսանդր Մանթաշյանի նավթարդյունաբերական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) Բաթումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում, իսկ 1911-1917 թվականներին՝ մի շարք օտարերկրյա նավթարդյունաբերական ընկերությունների լիազոր։