From Wikipedia, the free encyclopedia
«Առողջության դեղամիջոց» (անգլ.՝ A Cure for Wellness), ռեժիսոր Գոռ Վերբինսկու ամերիկյան հոգեբանական թրիլլերը, որը նկարահանվել է 2016 թվականին։ Ֆիլմի սցենարը հիմնված է Թոմաս Մանի «Կախարդական լեռը» (1924) վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Դեյն ԴեՀանը, Ջեյսոն Այզեքսը և Միա Գոթը։ Ֆիլմը Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի համատեղ արտադրություն է[9]։ Միացյալ Նահանգների կինոթատրոններում պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 17-ին։
Առողջության դեղամիջոց անգլ.՝ A Cure for Wellness | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Գերմանիա Լյուքսեմբուրգ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1] և թրիլեր |
Թվական | փետրվարի 23, 2017[2][3], փետրվարի 17, 2017, 2016 և փետրվարի 16, 2017[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գոռ Վերբինսկի[1][5][3] |
Պրոդյուսեր | Դևի Քրոքեթ, Արնոն Միլչեն և Գոռ Վերբինսկի |
Սցենարի հեղինակ | Ջասթին Հեյթ և Գոռ Վերբինսկի |
Դերակատարներ | Դեյն ԴեՀան[6], Ջեյսոն Այզեքս, Միա Գոթ, Սելիա Իմրի[7], Սյուզաննա Վյուստ[7], Ադրիան Շիլլեր[7], Judith Hoersch?[7], Յոհաննես Կրիշ[7], Ջեֆ Բարել[7], Գոդեհարդ Գիզ[7], Անետ Լոբեր[7], Axel Buchholz?[7], Հարրի Գրոներ[7], Կարլ Լամբլի և Մագնուս Կրեպեր |
Օպերատոր | Բոյան Բացելի |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Pete Beaudreau? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան[8] և Շվեյցարիա[8] |
Նկարահանման վայր | Հոհենցոլեռն ամրոց |
Կինոընկերություն | Regency Enterprises |
Տևողություն | 146 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Նյու Յորքի խոշոր ֆինանսական ընկերություններից մեկում Լոքհարթ անունով աշխատակիցը, ընկերության գործերին առնչվող անհետաձգելի հանգամանքներով պայմանավորված, Շվեյցարական Ալպերում գտնվող առողջարանից հանձնարարություն է ստանում ուղեկցել դրա գլխավոր տնօրեն Պեմբրոկին։
Լոքհարթը ժամանում է առողջարան, սակայն հաստատության անձնակազմը և, հատկապես` դրա տնօրեն Հենրիխ Ֆոլմերն ամեն կերպ խոչընդոտում են նրա և շեֆի հանդիպմանը։ Լոկհարթը որոշում է դիմել ոստիկանություն, սակայն բժշկական կենտրոնից դուրս գալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվում և ուշքի է գալիս նույն տեղում, սակայն` ոտքի վրա գիպսային վիրակապով։
Համաձայնելով Ֆոլմերի առաջարկությունների հետ՝ Լոքհարթը որոշում է բուժման կուրս անցնել` բուժիչ ջրով «մաքրելով գիտակցությունը և մարմինը տոքսիններից»։ Լոքհարթն առողջարանում ծանոթանում է դրա հիվանդներից մեկի՝ Հաննայի հետ, ինչպես նաև եզրակացնում է, որ բուժվողների մեծ մասը հարուստ տարեց մարդիկ են, որոնք հանգիստ ժամանակ են անցկացնում և ջրային միջամտություններ են ընդունում։ Հիվանդներից մեկը՝ Վիկտորիա Ուոթկինսը, ինչպես նաև մոտակա քաղաքի բնակիչները, Լոքհարթին պատմում են հաստատության պատմությունը։ Այն կառուցվել է ամրոցի ավերակների վրա, որը 200 տարի առաջ պատկանում էր տեղի բարոնին։ Արիստոկրատական արյան մաքրությամբ տարված՝ վերջինս ամուսնացել է իր քրոջ հետ, բայց իմանալով նրա անպտղության մասին՝ սկսել է բուժման մեթոդներ փնտրել՝ մասնավորապես դիմելով տեղացի գյուղացիների նկատմամբ անմարդկային փորձերի, որոնք, ի վերջո, ապստամբել ու այրել են ամրոցը։
Լոքհարթն առողջարանում հայտնաբերում է փոխներարկման թևը, որտեղ հիվանդների նկատմամբ սարսափելի բժշկական փորձեր են կատարվում։ Նա նաև պարզում է, որ տեղական ջրային հորիզոնի ջուրը յուրահատուկ հատկություններ ունի. այն թունավոր է մարդու համար, բայց անվտանգ է պզուկների համար՝ վերջինիս վրա բուժիչ ազդեցություն ունենալով։ Ջուրը ֆիլտրվում է հիվանդների մարմինների միջոցով՝ «դեղամիջոց» ստեղծելու համար, որն ընդունում են Ֆոլմերը, Հաննան և այլ հիվանդներ։ Լոքհարթը, գիտակցելով, որ իրեն հարկադրաբար գերության մեջ են պահում, իսկ ոտքը կոտրված չէ, փորձում է փախչել առողջարանից, սակայն նրան բռնում է Ֆոլմերը։ Լոքհարթը մղձավանջային փորձարկումների է ենթարկվում, որոնք զրկում են նրան գիտակցությունից, ինչպես նաև Փեմբրոքից։ Հաննան տեսնում է նրա վիճակը և վերադարձնում բալետի պարուհու արձանիկը, որը Լոքհարթը նրան նվիրել էր ավելի վաղ՝ դրանով իսկ դուրս բերելով նրան զառանցանքի վիճակից։
Հաննան ունենում է առաջին դաշտանը։ Ֆոլմերը, հասկանալով, որ նա «կին» է դարձել, ամուսնանում է նրա հետ և այդ առթիվ կազմակերպում պարահանդես։ Նա Հաննային տանում է ամրոցի ավերակների վրա կառուցված գաղտնի սենյակ և նրան սեռական բռնության է ենթարկում։ Լոքհարթը դիմակայության մեջ է մտնում Ֆոլմերի հետ և հասկանում է, որ նա բազմադարյա բարոնն է, իսկ Հաննան նրա դուստրն է։ Առողջարանում Ֆոլմերի և Հաննայի բուժման շնորհիվ դանդաղել է նրանց օրգանիզմների ծերացման գործընթացը։ Լոքհարթի և Ֆոլմերի պայքարի ժամանակ պարզվում է, որ վերջինիս դեմքը դիմակ է, որը թաքցնում է սարսափելի այրվածքները։ Լոքհարթը վառում է Ֆոլմերին և ամրոցը, բայց Ֆոլմերը հաղթում է։ Հաննան փրկում է Լոքհարթին՝ սպանելով Ֆոլմերին։ Վերջինս ընկնում է օձաձկներով լի լողավազան։
Լոքհարթը և Հաննան հեծանիվով հեռանում են այրվող սպա կենտրոնից ։ Ճանապարհին նրանք ընդհարվում են Լոքհարթի գործատուների հետ, որոնք Նյու Յորքից ժամանել են Շվեյցարիա՝ նրան և Փեմբրոքին գտնելու համար։ Իմանալով վերջինիս մահվան մասին՝ աշխատակիցները փորձում են տանել Լոքհարթին, սակայն նա ի զորու չէ թողնել Հաննային և հեռանում է նրա հետ։
2014 թվականի հոկտեմբերին Գոռ Վերբինսկին պատմել է «պարանոիդալ թրիլլեր» նկարահանելու մտադրության մասին, որի գլխավոր դերում խաղալու էր Սթիվ Կարելը։ Սցենարը գրելու համար ներգրավվել է Ջասթին Հեյսը, որի հետ Վերբինսկին նախկինում համագործակցել է «Միայնակ Ռենջերը» ֆիլմի նկարահանման հարթակում[10]։ Ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2015 թվականի մարտին, գերմանական կինոակազմակերպությունների աջակցությամբ[11][12]։ Վերբինսկու խոսքերով՝ Հեյսի հետ ֆիլմի մտահղացումն ստեղծվել է գերմանացի գրող Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի ազդեցության ներքո, որտեղ ևս սյուժեի կենտրոնում Շվեյցարական Ալպերի առողջարան է[13]։
2015 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ ֆիլմում գլխավոր դերերը ստացել են Դեյն ԴեՀանը և Միա Գոթը[14]։ 2016 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Ջեյսոն Այզեքսը[15]։
Ֆիլմի նկարահանումները կայացել են 2015 թվականի ամռանը[16] Պոտսդամի «Babelsberg» ստուդիայում[17]։ Տեսարանների մեծ մասը նկարահանվել է գերմանական Հոհենցոլեռն ամրոցում, որը գտնվում է Բիզինգեն կոմունայում։ Նկարահանող խմբի խնդրանքով դղյակը այցելուների համար փակվել է 2015 թվականի հուլիսի 13-24-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի մասերը նկարահանվել են նաև Սաքսոնիա-Անհալթում և Ցելե-Մելիսում[18]։ Հիվանդանոցի ինտերիերների մեծ մասի նկարահանումների համար օգտագործվել է Բելից-Հայլշտետենի լքված հոսպիտալը[19]։
Ֆիլմի կոմպոզիտորը Բենջամին Ուոլֆիշն է[20]։ Հարցազրույցում Ուոլֆիշը կիսվել է կինոժապավենի վրա աշխատանքի մասին իր տպավորություններով՝ Վերբինսկիի հետ համագործակցությունը անվանելով «անհավանական և ոգեշնչող ճանապարհորդություն», իսկ ֆիլմը՝ «եզակի փորձ»[21]։ Սաունդթրեքը թողարկվել է Milan Records լեյբլի կողմից 2017 թվականի փետրվարի 17-ին[22]։ Ալբոմը քննադատների կողմից հիմնականում ստացել է դրական արձագանքներ, այն բնութագրել են որպես «գերազանց երաժշտություն բոլոր առումներով» (Movie Music UK)[20], իսկ նրա հետ կոմպոզիցիաները՝ «շատ գեղեցիկ և ջղագրգիռ» (CutPrintFilm)[21]:
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Hannah and Wolmer» | 4:34 | |||||||
2. | «Nobody Ever Leaves» | 1:49 | |||||||
3. | «Bicycle» | 1:59 | |||||||
4. | «The Rite» | 3:42 | |||||||
5. | «Feuerwalzer» | 3:44 | |||||||
6. | «Magnificent, Isn't It» | 2:11 | |||||||
7. | «Actually I'm Feeling Much Better» | 1:59 | |||||||
8. | «Clearly He's Lost His Mind» | 2:49 | |||||||
9. | «Our Thoughts Exactly» | 1:03 | |||||||
10. | «Volmer Institut» | 3:02 | |||||||
11. | «Terrible Darkness» | 3:18 | |||||||
12. | «Lipstick» | 4:21 | |||||||
13. | «Waiting» | 0:55 | |||||||
14. | «Zutritt Verboten» | 3:38 | |||||||
15. | «There's Nothing Wrong With You People» | 1:25 | |||||||
16. | «Lockhart's Letter» | 2:12 | |||||||
17. | «Volmer's Lab» | 3:32 | |||||||
18. | «I Wanna Be Sedated» | 4:38 | |||||||
49:53 |
Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին, Օստինում՝ «Butt-Numb-A-Thon» փառատոնի ժամանակ։ Կինոժապավենի թողարկումը կինոթատրոններում կայացել է 2017 թվականի փետրվարի 17-ին[23]։
«20th Century Fox» ստուդիայի թողարկած ֆիլմի թրեյլերները ակտիվորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես այն տեսարանի պատճառով, որտեղ Միա Գոթի հերոսուհին օձաձկներով լի լոգարանում էր[24][25]։ 2017 թվականի փետրվարի 5-ին՝ Սուպերբոուլի օրը, Միացյալ Նահանգներում ցուցադրվել է ֆիլմի հեռուստատեսային հոլովակը, որը «New York» ամսագրի կողմից նկարագրվել է որպես «բուժման նոր սարսափելի մեթոդի բժշկական գովազդ»[26]։
Ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ «20th Century Fox»-ը կեղծ լրատվական կայքեր է ստեղծել վիրուսային մարքեթինգային արշավի շրջանակներում, որոնց թվում եղել են Շվեյցարիայի առողջարանային կենտրոնում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գաղտնի հանդիպման մասին հաղորդումներ[27] և վիճելի թեմաներ, ինչպիսիք են հոգեկան առողջությունը և պատվաստումը[28]։ Ավելի ուշ ստուդիան ներողություն է խնդրել իր գործողությունների համար[27]։
Ֆիլմը քննադատների կողմից ընդունվել է ոչ միանշանակ։ «Rotten Tomatoes» կայքում գնահատականը կազմում է 42 %՝ 5,3/10 միջին վարկանիշով՝ հիմնված 201 գրախոսության վրա[29]։ «Metacritic»-ի կայքում ֆիլմը ստացել է 100-ից 47 միավոր՝ հիմնված 40 արձագանքների վրա[30]։ «Cinemascore» կայքի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին միջին հաշվով գնահատական՝ C+, են տվել՝ ըստ A+- F սանդղակի[31]։ Որպես ժապաների առավելություններ են նշվել տեսողական էֆեկտները («Los Angeles Times»-ից Ջասթին Չանգը[32]), սարսափելի մթնոլորտը (Թայմից Ստեֆանի Զախարեկը[33]), դերասանական խաղը, իսկ թերություններից էին ձգձգվածությունը («The Hollywood Reporter»-ից Թոդ ՄաքՔարթին), սյուժեն, ցնցող տեսարանները[34]։ Միաժամանակ որոշ քննադատներ նշել են ֆիլմում «լավկրաֆտովյան» տարրերի առկայությունը[35][36]։
«Variety»-ից Փիթեր Դեբրյուժը գրել է, որ եզրափակիչ իրադարձությունների բացատրությունը «խիստ հիասթափեցնող է», նրա կարծիքով՝ դա «անճաշակ կլիշե է», որը վերապատմվել է այնպիսի կինոնկարներից, ինչպիսիք են «Օպերայի ուրվականը» և «Սարսափելի բժիշկ Ֆայբսը»[37]։
«LA Weekly»-ից Էյփրիլ Վուլֆը ֆիլմի ոճը համեմատել է Սթենլի Կուբրիկի կուլտային «Փայլատակում» և Լյուսիլ Աձիալիլովիչի «Էվոլյուցիա» ֆիլմերի հետ[38]։
«TheWrap»-ից Ալոնսո Դյուրալդեն բարձր է գնահատել ֆիլմի դիզայնը, սակայն քննադատել է դրա պատմությունը, ինչպես նաև` Վերբինսկու` «չափի զգացողության» բացակայությունը. «Քանի դեռ ֆիլմը նվիրված է այն մարդկանց, որոնք ուրախ են հեռու մնալ աշխարհից՝ չհասկանալով, որ նրանք ներգրավված են իսկապես սարսափելի մի բանի մեջ, հանդիսատեսից շատերը կցանկանան դուրս գալ դիտումից»[39]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.