From Wikipedia, the free encyclopedia
Ասենա, էգ գայլի անվանում[1][2][3], թյուրք-օղուզների առասպելից[4][5]։
Ասենա | |
---|---|
Տեսակ | mythological canine? |
Ասենայի ավանդությունը պատմում է երիտասարդ տղայի մասին, ով հազիվ էր կենդանի մնացել ճակատամարտում։ Էգ գայլը գտել էր վիրավոր երեխային և բուժել նրան՝ փրկելով վերջինիս կյանքը։ Գայլը հղիացել էր տղայից և փախչելով իր բոլոր թշնամիներից, կտրել-անցնելով Արևմտյան ծովն ու Քոչո լեռները՝ վերջապես հանգրվանել էր Թոչարյանների քաղաքում՝ ծնելով տաս կիսագայլ և տաս կիսամարդ։ Սրանցից Աշինան դարձել էր Աշինական ցեղի առաջնորդը, որոնք իշխում էին Գյունտյուրքի և թյուրքական այլ քոչվոր կայսրությունների վրա[6][7]։
Այս առաջին թուրքերը տեղափոխվել և հաստատվել էին Ալթաի շրջանում, որտեղ նրանք մեծ համբավ էին վայելում որպես փորձառու դարբիններ, ինչպես նաև նրանց համարում էին սկյութների ազգականները[8]։
1930-ականների թուրքական էթնիկ ազգայնականության զարգացմանը զուգընթաց, վերածնունդ ապրեց նաև թուրքական առասպելաբանությունը։ Առաջ եկան այնպիսի կերպարներ, ինչպիսիք են՝ Ասենան, Բոզկուրտը, Էրգենեկոնը[9]։ Ասենայի խորհրդանիշը քանդակված է Անկարայի Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի անունը կրող թատրոնի բեմում[9]։ Իր ճառի ժամանակ (1931 թվականի փետրվարի 13-ին Մալաթիայում հնչեցրած «Türk Ocağı») խորհրանիշի մասին խոսել է նաև Աթաթուրքը[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.