Ասերգություն
From Wikipedia, the free encyclopedia
Ասերգություն (իտալ.՝ recitativo՝ ռեչիտատիվ), վոկալ երաժշտության տարատեսակ, որը վերարտադրում է խոսքի ինտոնացիան և ռիթմը։
XVII-XVIII դարերում իտալական օպերայում մշակվել է չոր ասերգություն՝ կատարում երգեցողական ձայնով կլավեսինի առանձին ակորդների նվագակցությամբ և նվագակցվող ասերգություն, որը, լինելով առավել մեղեդային, իր տեղն ուներ երգերի, օրատորիաների, կանտանտների մեջ։ Հին հունական ողբերգության խորոսի տեքստերը հնչել են ասերգությամբ։
Հայկական դրամատիկական թատրոնում այս ձևը կիրառվել է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» բեմադրության մեջ, որը բեմադրվել է Լենինականի թատրոնում 1946 թվականին բեմանկարիչ Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ «Արա Գեղեցիկ» ներկայացման ողբերգության տեքստի որոշ հատվածներ արտասանվել են խմբային ասերգությամբ[1]։