![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/The_Universal_History_of_Step%2527anos_Tar%25C5%258Dnec%2527i.jpg/640px-The_Universal_History_of_Step%2527anos_Tar%25C5%258Dnec%2527i.jpg&w=640&q=50)
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ստեփանոս Ասողիկ, հայտնի է նաև որպես Ստեփանոս Տարոնեցի (10-րդ դար, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 11-րդ դար), 11-րդ դարի հայ պատմիչ։ Սարգիս կաթողիկոսի հրամանով գրել է Տիեզերական պատմություն երկը, որը բաղկացած է երեք գրքից։ Առաջին երկու գրքերում ներկայացնում է Հայաստանի պատմությունը աշխարհի պատմության համատեքստում՝ սկսած հին ժամանակներից մինչև 9-րդ դարի կեսերը։ Նա օգտվել է հայ և օտար աղբյուրներից՝ Աստվածաշունչ, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի և այլն։ Առավել արժեքավոր է «Տիեզերական պատմության» երրորդ գիրքը, որտեղ ներկայացված են 885-1004 թթ. պատմական անցքերը։ Հայտնի է նաև որպես աշխարհագրագետ։
Արագ փաստեր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Ծնվել է ...
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ | |
---|---|
Ծնվել է | 10-րդ դար |
Ծննդավայր | Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահացել է | 11-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան |
![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/The_Universal_History_of_Step%27anos_Tar%C5%8Dnec%27i.jpg/640px-The_Universal_History_of_Step%27anos_Tar%C5%8Dnec%27i.jpg)