Ասպեն (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Ասպեն (անգլ.՝ Aspen Island), արհեստական՝ մարդակերտ կղզի Ավստրալիայում՝ Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում (Կանբերայում) գտնվող Բրլի Գրիֆին ջրամբարում
Ասպեն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Կանբերրա |
Երկարություն | 0,27 կմ |
Լայնություն | 0,095 կմ |
ԲԾՄ | 578 մետր |
Մակերես | 0,14 կմ² |
Ջրլիցի ափին | Lake Burley Griffin? |
Անվանված է | Եղիսաբեթ II[1] |
Ասպեն կղզին ընկած է Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան մասում, Քինգս Փարքին կից։ Կղզին գտնվում է Կանբերայի հանդիսությունների տեղամասում, որը կոչվում է Խորհրդարանական Եռանկյուն։ Ավստրալիայի ազգային զանգը գտնվում է կղզու վրա, որը Քինգս Փարքում միանում է մայրցամաքի հետ կամրջի միջոցով։ Կամուրջը կոչվել է Ջոն Դուգլաս Գորդոնի անունով, ով ասել էր բացման խոսքը[2]։
Ասպեն կղզու անունը հայտարարվել է 1963 թվականի նոյեմբերի 21ին. այն կոչվել է կաղամախի (Aspen) ծառատեսակի անունով[3]։
Ասպեն կղզին ամենամեծն է այն երեք կղզիներից, որոնք գտնվում են Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան ծայրամասում։ Մյուս երկու կից կղզիները անանուն են[4]։
- Ազգային զանգն ու կամուրջը
- Տեսարան կղզուց