«Աստղալից գիշեր Ռոնի վրա» (ֆր.՝ Nuit étoilée sur le Rhône), նկարիչ և իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի նկարն է, որը պատկերում է Առլը. հենց այս պահին՝ գիշերը։ Պահվում է դ'Օրսե թանգարանում (Փարիզ)։ Նկարը պատկերում է գետի վայրը՝ քայլելով Դեղին տների մոտով, Լամարտենի հրապարակ, որը Վան Գոգը վարձել էր որոշ ժամանակով։ Գիշերային երկինքը, աստղային լույսի արտացոլումները և փողոցի լույսերը նկարը դարձնում են ավելի գեղեցիկ։

Արագ փաստեր Աստղալից գիշեր Ռոնի վրա Nuit étoilée sur le Rhône, տեսակ ...
Աստղալից գիշեր Ռոնի վրա
Nuit étoilée sur le Rhône
Thumb
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ Վան Գոգ
տարի1888
բարձրություն72,5
լայնություն92
ստեղծման վայրԱռլ
ուղղությունէքսպրեսիոնիզմ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան և Frans Buffa & sons?[2]
սեփականատերFernand Moch?[3]
կայք
Ծանոթագրություններ
 Starry Night Over the Rhone by Vincent van Gogh Վիքիպահեստում
Փակել

Նկարի պատմությունը

Thumb
Ռոն գետը, 2008 թվական

1888 թվականի հոկտեմբերի 2-ին Վան Գոգը նկարն ուղարկում է իր ընկերոջը՝ Էժեն Բոշուին։

Առաջին անգամ նկարը ցուցադրվեց 1889 թվականին Անկանխատեսելի նկարիչների ցուցահանդեսում (Փարիզ)։ Վան Գոգի եղբայրը՝ Տեոն պնդեց, որպեսզի նկարը ներկայացվի ցուցահանդեսում։

Նկարագրությունը

Վան Գոգը պատկերել է Ռոն գետի արևելյան մասը։ Պատկերի սկիզբը հյուսիսային մասն է՝ Առլում, նկարում պատկերված է Ռոնը, որը քաղաքի կենտրոնում է։

Ծագում

Վինսենթը պատկերել է իր մտահղացումը և ստեղծագործությունը Թեոյին ուղարկված նամակում. «Ներառյալ այն, որ կտավի ուրվագիծը կարճ է. աստղային երկինք` նկարված գիշերով։ Եվ իհարկե փողոցի լույսերը։ Երկինքը՝ ակվամարինի, ջուրը՝ պայծառ կապույտ, հողը վարդագույնի երանգով։ Քաղաքը՝ մոխրագույն և մանուշակագույն։ Հենց դա՝ լույսը դեղին է, իսկ նրա արտացոլումը՝ պայծառ ոսկեգույն, կարծես փոքր-ինչ կանաչի երանգով։ Երկնքի գույները նկարագրվում են կանաչ և վարդագույն»։ Պետք է նշել, որ նկարը ունեցել է նաև նախնական տեսք, իսկ նամակում նշված են հենց այդ նախնական նկարի նկարագրությունները։

Գիշերային գույները

Գիշերային գույները զարմացրել են Վան Գոգին։ Հաջող ընտրված դրությունը հենց այս ստեղծագործության համար էր։ Դա թույլ էր տալիս Վան Գոգին պատկերել փողոցի լույսերը Արլում։ Գույների պատկերումը մեծ դեր է ունեցել Վան Գոգի համար. անգամ Տեոյին ուղարկված նամակներում նա առարկաները նկարագրում էր տարբեր գույներով։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.