հայ գրող, լրագրող From Wikipedia, the free encyclopedia
Աստղիկ Արսենի Գևորգյան (հոկտեմբերի 24, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող։
Աստղիկ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1932 (91 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1956) |
Աշխատավայր | Սովետական Հայաստան և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աստղիկ Գևորգյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոցում, 1951-1956 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1953-1956 թվականներին եղել է Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցի ավագ ջոկատավար։ 1956-1970 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Երեկոյան Երևան», «Իրավունք» և այլ թերթերում։ 1970-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ Ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղարի տեղակալ, 1977-1992 թվականներին` քարտուղար։ 1992-2017 թվականներին եղել է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահը[1], 2008 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ է։ 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի (Մոսկվա), 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ[2][3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.