բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Աստղիկ սովորական (լատին․՝ Stellaria media), բոշխազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Աստղիկ սովորական | |
Աստղիկ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Alsinoideae |
Տրիբա | Alsineae |
Ցեղ | Աստղիկ (Stellaria) |
Տեսակ | Աստղիկ սովորական (S. media) |
Միջազգային անվանում | |
Stellaria media Vill., 1789 |
Կարճ թույլ արմատով միամյա խոտաբույս է։ 10-30 սմ բարձրությամբ թավոտ ցողունները արագ աճում են և հեշտությամբ արմատավորվում։ Տերևները հակադիր են սրածայր, ձվաձև։ Ստորին տերևները կոթունավոր են, վերինները՝ նստադիր։ Սպիտակ ծաղիկներն ունեն երկար ծաղկակոթեր։ Պտուղը ձվաձև տուփիկ է՝ բազմաթիվ սերմերով։ Աճում է ստորին լեռնային գոտու դաշտերում, ստվերոտ վայրերում, աղբավայրերում[1]։
Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Երևանում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը կամ միայն վերգետնյա մասը, որը պարունակում է կարոտին և ասկորբինաթթու։ Տերևներն ու ցողուններն օգտագործում են որպես սնունդ և անասնակեր[1]։
Աստղիկ սովորականը գործածվում է ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստման մեջ[2]։
Տևական ծաղկման շնորհիվ համարվում է լավ մեղրատու բույս[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.