գերմանացի հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ավգուստա Շմիդտ (օգոստոսի 3, 1833[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4][5] - հունիսի 10, 1902[1][2][3], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի մանկավարժ, ֆեմինիստ, լրագրող և հասարակական գործիչ, Գերմանիայում կանանց շարժման ջատագով և առաջնորդ։
Ավգուստա Շմիդտ գերմ.՝ Auguste Schmidt | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1833[1][2][3] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4][5] |
Մահացել է | հունիսի 10, 1902[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և խմբագիր |
Auguste Schmidt Վիքիպահեստում |
Ավգուստա Շմիդտը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 3-ին, Բրեսլաու քաղաքում։ Եղել է Պրուսական հրետանու լեյտենանտ Ֆրիդրիխ Շմիդտի դուստրը, 1842 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պոզնան, որտեղ 1848-1850 թվականներին սովորել է ուսուցչական դպրոցում։ 1850-1855 թվականներին եղել է տնային ուսուցիչ լեհական ընտանիքում և աշխատել Վերին Ռիբնիկի մասնավոր դպրոցում։ 1855-1860 թվականներին դասավանդել է Բրեսլաուի Մարիա Մագդալենայի քաղաքային դպրոցում, իսկ 1861 թվականին տեղափոխվեց Լայպցիգ, որտեղ աշխատում էր որպես ուսուցիչ կանանց մասնավոր դպրոցում։ 1862 թվականից գրականություն և գեղագիտություն է դասավանդել Օտիլիա ֆոն Շտեյբերի կանանց ուսուցիչական սեմինարիայում, նրա աշակերտուհիներից է եղել Կլարա Ցետկինը։
Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին 1865 թվականին հիմնադրել և ղեկավարել է Գերմանիայի կանանց համընդհանուր միությունը, պայքարելով կանանց աշխատանքի ոլորտը ընդլայնելու համար։ 1869 թվականին նա դարձավ գերմանացի ուսուցիչուհիների և մանկավարժների ասոցիացիայի հիմնադիրը։ Օտտո-Պիտեր Շմիդտի մահից հետո 1896 թվականից նա միայնակ ղեկավարեց միությունը։ 1894 թվականից մինչև 1900 թվականը Շմիդտը եղել է Գերմանացի կանանց լիգայի ներկայացուցիչը։ 1890 թվականին Էլեն Լանգեի հետ միասին նա ստեղծեց գերմանացի ուսուցչուհիների համընդհանուր միություն։ Մահից երկու տարի առաջ Ավգուստա Շմիդտը թողել է աշխատանքը։
Շմիդտը ժամանակի մամուլում շատ հոդվածներ է գրել աշխատանքի տարբեր ոլորտներում, դպրոցում և ընտանիքում կանանց ունեցած դերակատարության մասին։
2003 թվականին 14 մետր երկարությամբ հուշատախտակ է փակցվել Լայպցիգի Լորցինգստրաշե 5 տան պատին, որում Շմիդտն ապրել է 1863-1864 թվականներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.