From Wikipedia, the free encyclopedia
Ավգուստո Ուլդերիկո Սիկարե (մայիսի 25, 1937, Q2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 26, 2022[1], Saladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1], իսպ.՝ Augusto Ulderico Cicaré), արգենտինացի գյուտարար, ինժեներ և ավիակոնստրուկտոր, «Cicaré Helicópteros S.A». ընկերության հիմնադիր և առաջին նախագահ։
Ավգուստո Սիկարե իսպ.՝ Augusto Ulderico Cicaré | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1937 |
Ծննդավայր | Q2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | հունվարի 26, 2022[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Saladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | flight engineer և ճարտարագետ |
Augusto Cicaré Վիքիպահեստում |
Սիկարեն ստեղծել է իր առաջին «Cicaré CH-1» ուղղաթիռը 1958 թվականին[2][3]։ Այն եղել է Հարավային Ամերիկայում մշակված առաջին ուղղաթիռը։ 1960-ականների վերջին գյուտարարը մշակել է 4-հարվածանի V-աձև շարժիչ DKW մեքենաների համար, որը փորձարկվել է արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանգիոյի կողմից[4]։ Մշակվել է նաև սպորտային տարբերակ, սակայն DKW-ի սնանկացումը հանգեցրել է նախագծի փակմանը։ 1972 թվականին Ավգուստո Սիկարեն ներկայացրել է երրորդ ինքնաթիռը՝ «Cicaré CH-3»[5]։
Ավգուստո Սիկարեն մշակել է իտալական «Heli-Sport» ընկերության «CH-7 Angel» և 2-տեղանոց «CH-7 Kompress» ուղղաթիռների նախատիպերը՝ «Dennis Vetters Mini-500», «Voyager-500»-ի հետ միասին[6]։
Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է ավիացիոն դիզայնի ոլորտում. 2010 թվականին ներկայացվեցվել են «Cicaré CH-7B և Cicaré CH-12» գերթեթև ուղղաթիռները և «Cicaré SVH-3» ուղղաթիռի սիմուլյատորը, որը 1998 թվականին հռչակվել է Արգենտինայի ազգային գյուտ։
Ավգուստո Սիկարեն մահացել է Բուենոս Այրես նահանգի Սալադիլո քաղաքում, 2022 թվականի հունվարի 26-ին, 84 տարեկան հասակում[7]։
1987 թվականին Ավգուստո Սիկարեն արժանացել է Խուան Մանուել Ֆանգիոյի մրցանակի, որը համարվում է արգենտինացի գյուտարարների բարձրագույն մրցանակը։ 1970 թվականին ճանաչվել է Արգենտինայի տասը ամենանշանավոր երիտասարդներից մեկը[4]։
1999 թվականին Սալադիլո տանող ճանապարհը կոչվել է Ավգուստո Սիկարեի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.