Ավգուրներ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ավգուրներ.

Ավգուրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Ավգուր
Ավգուր

Ավգուրներ (լատ.՝ augures), քրմեր, որոնք կանխագուշակում էին ապագան հավքերի թռիչքից և նրանց վարմունքից, քրմերի կոլեգիա Հռոմում, գոյություն է ունեցել մինչև քրիստոնեության վերջնական հաղթականը։ Կրթված հռոմեացիներն արդեն մ.թ.ա. 1-ին դարում ծաղրում էին ավգուրների գուշակությունները։ Կիկերոնի խոսքերի համաձայն, ավգուրները, խաբելով հավատացյալներին, իրար նայելիս հազիվ էին զսպում իրենց ծիծաղը։ «Ավգուրի ժպիտ» արտահայտությունը կիրառում են խաբեբաների նկատմամբ, որոնք մարդկանց մոլորեցնում են և նշաններով ճանաչում են նույնպիսի խաբեբաներին։ Երբեմն ավգուր անվանում են անճարակ գուշակողին։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ավգուրներ
Listen to this article