հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ավետ (Ալֆրեդ) Տերտերյան (հուլիսի 29, 1929[2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 11, 1994[1], Եկատերինբուրգ, Ռուսաստան[1]), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ (1991), ՀԽՍՀ (1984), ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։ Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։
Ավետ Տերտերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ալֆրեդ Տերտերյան |
Ծնվել է | 1929 հուլիսի 29 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1994 65) Եկատերինբուրգ, Ռուսաստան[1] | (տարիքը
Գերեզման | Երևան |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Urals Mussorgsky State Conservatoire? |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Ամուսին | Իրինա Գևորգի Տիգրանյան |
Պարգևներ | |
Կայք | terterian.org |
Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանի հայրը։
Ավետ Տերտերյանը ծնվել է Բաքվում։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, հանդես է եկել որպես երգչուհի[3]։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը։
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։ Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարք է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և նրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը միաձուլված է արտասահմանյան ավանգարդիզմի և ազգային երաժշտության հետ։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ունի, երաժշտությունը կարող է ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։
Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մարդու դիրքը, նրա զգայությունների հավերժի այդ ճանապարհին։
Գրել է 8 սիմֆոնիա։ Այստեղ նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։ 1969 թվականին ստեղծեց իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի բացեց հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։ Կիրառվող արտահայտչամիջոցները ստեղծում են անսովոր այլ հնչողություն։
1972 թվականին գրեց 2-րդ սիմֆոնիան՝ մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։
1975 թվականին՝ 3-րդ սիմֆոնիա։ Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։
4-րդ սիմֆոնիայում Տերտերյանը կիրառել է ալեոտորիկայի սկզբունքը, որի համաձայն հնչյունների տևողությունը, դինամիկան կատարման ժամանակ որոշում է դիրիժորը։ 4-րդ սիմֆոնիան ձայնային այնպիսի համակարգ ունի, որտեղ միաձուլվում են կիստոնային ձայնաշարեր, որոնք բացում են ճանապարհ դեպի քառորդ տոներ, դեպի նորագույն ժամանակի պարամետրեր։ Այս սիմֆոնիայում է, որ Տերտերյանը անցնում է այն գիծը, որը Մալերի և նրա հետնորդների ուղղությունն էր։ Կոմպոզիտորի ասելով այս սիմֆոնիան․
отставляет слушателя наедине с самым собой и здесь наинается познания собствинного "я" ерез звук и тактику, музыку космоса и земли. |
4-րդ սիմֆոնիայում արմատապես փոխվում է ժամանակի և տարածության ձայնատարբերումը։ 4-րդ սիմֆոնիան դարձավ այն սահմանագիծը, որտեղ առաջին անգամ լսվում է տիեզերքի վիբրացիան։ Տերտերյանն այսպես է ասել.
Творество- особый дар, отражение сверхуственного мира. Это погружениен в некое состаяние, в котором человек, обладающий даром принимать звуки, начинает слушать неслышимое- вибрацию Земли и Космоса. |
Այստեղից է գալիս սիմֆոնիայի հզոր ռիթմը երաժշտության ձայնային մելոսը։ Օգտագործելով սիմֆոնիկ նվագախմբի գործիքները Տերտերյանը օգտագործում է նրանց հնարավորությունները ստեղծելու զարմանալի էֆեկտիվ երաժշտական ստրուկտուրա՝ «տեմբրոձայն» կամ «տեմբրոտարածություն»։ Օրինակ՝ 4-րդ սիմֆոնիայում՝ նվագախմբում հայտվում է մեղմ բազմաձայն ակորդ, բաղկացած 57 հնչյունից։ «Տեմբրոտարածքը» ժամանակ առ ժամանակ փոխում է իր երանգը, աստիճանաբար սեղմվելով՝ նա վերափոխվում է Դո-մաժորային եռահնչուն, ապա, աստիճանաբար ընդլայնվելով, վերադառնում է հիմնական «ակորդ-տարածքը»։ Դա ստեղծում է զարմանալի հնչյունային խմբակցություններ։
5-րդ սիմֆոնիան մեկմասնի է։ Գրված է սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և զանգերի համար։ Այս սիմֆոնիայում քամանչայի հնչողությունը հակադրվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սիմֆոնիայի կառուցողական հիմքում ընկած է շերտային պոլիֆոնիան՝ ինտերվալային, ակորդային, կլաստերային, մագնիտոֆոնային և ռիթմային։ Սիմֆոնիան իր կառուցվածքով ֆուգա է։ Շատ հետաքրքիր է զարգանում ռիթմային շերտը։ Կոմպոզիտորը ստեղծել է հատուկ ռիթմային ֆորմուլա, որը զարգանում է իմիտացիոն ձևով։
6-րդ սիմֆոնիան հորինվել է կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համար, որտեղ հնչում է նաև ֆոնոգրամի միջոցով մեծ սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը։ Դրամատուգիայի հիմքում ընկած է տամ-տամի հարվածները։ Լարայինների, վալտորնայի, չեմբոլայի, ֆլեյտայի, կլառնետի հնչյունները միաձուլվում են զանգերի ղողանջների, խորալի հետ։ Խորալը երգում է հայկական այբուբենը, որտեղ իր ասկետիկ զսպվածությամբ առանձնանում է տենորի մեներգը։ Այս սիմֆոնիայում միաձուլվում է Արևելքը և Արևմուտքը։ 6-րդ սիմֆոնիան հեղինակն անվանեց տիեզերական մեսսա, ուր Տերտերյանն արդեն շոշափում է կյանքի, մահվան, ծննդյան գաղափարները։ Այս սիմֆոնիայում է, որ հնչյունը ստանում է բացարձակ խորհրդանիշի իմաստ։ Տերտերյանն այսպես է արտահայտվել.
7-րդ սիմֆոնիան - գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։ Այս սիմֆոնիան սկսվում է ծիսերգային նախաբանով։ 7-րդ սիմֆոնիայում Տերտերյանը ստեղծագործական վերերկրային կացությունից վերադառնում է դեպի մարդը, դեպի գոյության ռեալությունը, որում հաղթանակողը բանականությունն է։
7-րդ սիմֆոնիան ամենաինքնակենսագրականն է։ Դա է հաստատում ինքը՝ կոմպոզիտորը.
Վերջին՝ 8-րդ սիմֆոնիան, մեկմասանի է (1989)։ Անսովոր է գործիքային կազմը՝ մեծ սիմֆոնիկ նվագախումբը, 2 կանացի ձայն (սոպրանո և ալտ) և մագնիտաֆոնային հնչողության մեջ 2 սոպրանո, սինթեզատոր, զանգեր։ Այս սիմֆոնիայում Տերտերյանը օգտագործում է ձայնի տեմբրային ամբողջ ուժը՝ անհանգստություն, գրգռավածություն առաջացնող հնչողությունից սկսած մինչև բացառիկ գեղեցկություն ունեցող հնչողություն։
Ավետ Տերտերյանի սիմֆոնիաները կատարել են Հայաստանում, Ռուսաստանում՝ հատկապես Եկատերինբուրգում (Սվերդլովսկ), Եվրոպայում՝ Գերմանիայում։
Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա։ Իր առաջին օպերայում՝ «Կրակե օղակում» նա «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք։ «Կրակե օղակում» օպերայի լիբրետոյի հեղինակ Վ. Շահնազարյանը Բ. Լավրենևի «Քառասունմեկերորդի» սյուժետային գիծը յուրովի կապեց Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների առանձին հատվածների հետ։ Նման միահյուսումն առանձին երանգ հաղորդեց լիբրետոյին։ Օպերայի կուռ դրամատուրգիայի ապահովման նախադրյալները նվագախմբի ելևէջային դարձվածքներից սկիզբ առած լայտմոտիվներն են և դրանց զարգացման ու ձևափոխման հնարամտությունները։ Կոմպոզիտորը հրաժարվում է ասերգից, դիմում է երկխոսությունների, երաժշտության ընթացքին դինամիզմ հաղորդում։ Երգչախումբը հանդես է գալիս մեկնաբանի, կարեկցողի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, նպաստում է սյուժեի լարված ընթացքին։ «Երկրաշարժ» օպերան գրվել է Հայնրիխ ֆոն Կլայստի նովելի հիման վրա։ Լիբրետոյի հեղինակներ են Ավետ Տերտերյանը և Գրետա Շտեխերը։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում։ Ամբողջ օպերան գրված է ասերգացային ձևով, սաղմոսային ժանրով։ Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647 թ և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը։ Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա։ Սեկունդաները, որոնք առաջանում են հայկական մոնոդիայի դիատոնիկ ձայնաշարում, կիրառվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ՝ Կոմիտասի, Ն. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի, Էդ. Միրզոյանի, հարմոնիկ ինտերվալների ձևով, ակորդային գոյացուներով։ Իսկ Տերտերյանի մոտ այդ սեկունդաները «քարացած» են։ Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 16 մարտի 2013 թ Մյունխենում։ Գերմանացի հանդիսատեսը ցնցված էր այդ օպերայի երաժշտության ազդեցությունից։ Տերտերյանը ստեղծել է մեկ բալետ Շեքսպիրյան «Ռիչարդ Գ» ողբերգության հիման վրա «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները»։ Խուսափելով կայունացած բալետային ձևերից՝ կոմպոզիտորն առաջին հերթին հրաժարվել է տիպական պարային ռիթմաբանաձևային գոյացումներից։ Ավետ Տերտերյանին չվիճակվեց իրակացնել հաջորդ մեծ մտահղացումը։ Անավարտ մնացին 9-րդ սիմֆոնիան և «Վարդանանք» միստերիան։ Նա վախճանվեց 1994 թ-ին Եկատերինբուրգում։
Տերտերյանի երաժշտությունը օգտագործվում է բազմաթիվ կինոնկարներում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.