Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս
սողունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus johnstoni), իրական կոկորդիլոսների ընտանիքի սողուն, որը տարածված է Ավստրալիայի հյուսիսային հատվածում։
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս | |
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Կոկորդիլոսներ (Crocodilia) |
Վերնաընտանիք | Crocodyloidea |
Ընտանիք | Իրական կոկորդիլոսներ (Crocodylidae) |
Ենթաընտանիք | Crocodylinae |
Ցեղ | Իրական կոկորդիլոսներ (Crocodylus) |
Տեսակ | Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս (C. johnsoni) |
Միջազգային անվանում | |
Crocodylus johnsoni Krefft, 1873 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սկզբում կոչվել է Crocodylus johnsoni (այսինքն՝ Ջոնսոնի կոկորդիլոս)․ Ջերարդ Քրեֆտը տեսակն այդպես է անվանել 1873 թվականին՝ ի պատիվ իրեն դրա մասին տեղակացրած մարդու՝ Ավստրալիայի տեղական ոստիկանության սպա և սիրողական բնագետ Ռոբերտ Արթուր Ջոնսթոնի (1843-1905)[1][2]։ Սակայն Քրեֆտը սխալ է թույլ տվել անունը գրելիս, և տարիներ շարունակ կոկորդիլոսը հայտնի է եղել որպես C. johnsoni: Քրեֆտի աշխատանքների հետագա ուսումնասիրությունները հայտնաբերել են անվան ճիշտ ուղղագրությունը, և գրականության մեծ մասում նշվել է ճիշտ անվանումը։ Այնուամենայնիվ, երկու տարբերակները հետագայում շարունակել են օգտագործվել։ Կենդանաբանական անվանացանկի միջազգային կանոնագրքի՝ ճիշտ է johnstoni (ոչ թե բնօրինակը՝ johnsoni)[3][4][5]։