Ավստրիայի անկախության հռչակագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիական պետական պայմանագիր (գերմ.՝ Österreichischer Staatsvertrag) կամ Ավստրիայի Հանրապետության անկախության հռչակագիր, իրավական փաստաթուղթ, որը Ավստրիան հռչակել է ինքնիշխան պետություն։ Այն ստորագրվել է 1955 թվականի մայիսի 15-ին[1] Վիեննայի Բելվեդերյան պալատում՝ դաշնակիցների օկուպացիոն ուժերի (Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) և Ավստրիայի կառավարության միջև։ Պաշտոնապես ուժի մեջ է մտել 1955 թվականի մայիսի 15-ին։
Պայմանագրի լրիվ անվանումը եղել է «Ժողովրդավարական Ավստրիայի պետականության վերականգնման վերաբերյալ պայմանագիր» (Staatsvertrag betreffend die Wiederherstellung eines unabhängigen und demokratischen Österreich, unterzeichnet in Wien am 15. Mai)