Ավստրիայի համայնքներ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի համայնքներ (գերմ.՝ Gemeinde), անկախ (ինքնավար) միավոր տեղական ինքնակառավարմամբ։ Համայնքների իրավական հարաբերություները ամրագրաված են Ավստրիական Հանրապետության Սահմանադրության 115-120-րդ հոդվածներում։ Ավստրիական Սահմանադրության 115 և 116 հոդվածների համաձայն համայնքը՝ տարածքային միավոր է ինքնակառավարման իրավունքով և միաժամանակ ադմինիստրատիվ միավոր։ «Դաշնային Ավստրիայի ցանկացած հող բաժանվում է համայնքների։ Երկրի տարածքի ցանկացած տեղամաս պետք է պատկանի ինչ-որ համայնքի։ Համայնքը հանդիսանում է ինքնուրույն գյուղատնտեսական միավոր։ Այն իրավունք ունի Դաշնության և հողի մասին հաստատված օրենքի սահմաններում տիրապետել ամեն տեսակի գույքի, ձեռք բերել այն և օգտագործել, զբաղվել ձեռնարկատիրական արտադրությամբ, ինչպես նաև ֆինանսական համակարգի սահմաններում ինքնուրույն որոշել իր բյուջեն և գանձել հարկերը։ 20 հազարից պակաս բնակիչ ունեցող համայնքի, եթե չի սահմանափակվում հողի իրավունքները, համայնքի կողմից օրենքի հիման վրա պետք է հաստատվի ինքնուրույն կարգավիճակ (քաղաքային իրավական կարգավիճակ)։ Այդպիսի օրենդրական որոշումը կարող է հրապարակվել միայն Դաշնային Կառավարության հետ համաձայնեցնելուց հետո։ Համաձայնությունը համարվում է տրված, եթե իրավասու Դաշնային նախարարության օրենդրական որոշումը ստանալուց օրվանից հետո ութ շաբաթվա ընթացքում Դաշնային կառավարությունը չի հաղորդի հողի նահանգապետին իր մերժման մասին։ Ինքնուրույն կարգավիճակ ունեցող համայնքային խնդիրներից զատ լուծել շրջանային նշանակության խնդիրներ»[1]։