Ավստրո-գերմանական պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրո-գերմանական պայմանագիր կամ Երկյակ դաշինք, եղել է պաշտպանողական դաշինք Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև, որը կնքվել է 1879 թվականի հոկտեմբերի 7-ին, որպես Բիսմարկյան սահմանափակ պատերազմական համակարգի մաս։ Երկու տերությունները խոստացան միմյան պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից։ Բացի այդ յուրաքանչյուրը խոստացավ մնալ նվազագույնը չեզոք, եթե նրացից մեկի վրա հարձակվի մեկ այլ եվրոպական տերություն (հիմնականում նկատի ունեին Ֆրանսիային, անգամ 1894 թվականին կնքված Ֆրանս-ռուսական դաշինքից հետո)։ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը սրանով ուզում էր դուրս գալ Գերմանական կայսրության մեկսուսացումից և երաշխավորեր խաղաղություն, քանի որ Ռուսաստանը չէր համարձակվի պատերազմել երկու կայսրությունների հետ։