հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին From Wikipedia, the free encyclopedia
Ավրորա, բառը լատիներեն նշանակում է այգաբաց, հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին է։ Հունական և վեդայական առասպելների մեջ նրան համապատասխանում են Էոսը և Ուշասը։
Ավրորա | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և արևի աստված |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Էոս, Zorya?, Օստարա, Ushas?, Mater Matuta? և Hausos? |
Հայր | Հիպերիոն |
Մայր | Թեյա |
Քույր/Եղբայր | Սոլ և Luna? |
Զավակներ | Ակվիլոն, Favonius?, Auster? և Volturnus? |
Ասպարեզ | լուսաբաց |
Aurora (mythology) Վիքիպահեստում |
Հռոմեական դիցաբանության մեջ Ավրորան ամեն առավոտ կրկին նորացած սլանում է դեպի երկնակամար՝ ազդարարելով արևի գալուստը։ Ըստ Օվիդիոսի նա Պալլասի[1] կամ Հիպերիոնի[2] դուստրն է։ Նրա մայրը Թեան է։ Ավրորան արևի աստված Հելիոսի և լուսնի աստվածուհի Սելենեի քույրն է։ Նա ամուսնացել է տիտան Աստրեոսի հետ։ Ավանդության համաձայն այդ ամուսնությունից են ծագել աստղերը և բոլոր քամիները՝ Հյուսիսային Բորեասը, Արևելյան Էվրոսը, Հարավային Նոթոսը և Արևմտյան Զեփյուռոսը։
Այգաբացի աստվածուհի Ավրորան է ամեն օր աստվածներին և մարդկանց բերում ցերեկային լույսը։
Ավրորան թևավոր աստվածուհի է, սովորաբար պատկերվում է մարտակառքի վրա, որին լծված են թևավոր կամ անթև ձիեր։ Երբեմն նա պատկերվել է ջահը և առավոտյան ցողով լի սափորը ձեռքին՝ գլխի կամ մարմնի շուրջ արևի ճառագայթների պես լուսապսակով։
Ավրորայի պատվին է անվանակոչվել 1867 թվականին հայտնաբերված 94-րդ աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.