Ատամ
From Wikipedia, the free encyclopedia
Ատամ, ոսկրային կազմություն, որը ողնաշարավորների մեծամասնության մոտ հիմնականում գտնվում են բերանի խոռոչում (որոշ ձկների մոտ ատամներ կան նաև ըմպանում)։ Ատամները նախատեսված են սննդի բռնման, պահելու և ծամելու համար, բացի այդ, որոշ գիշատիչների մոտ դրանք օգտագործվում են նաև այն պատռելու համար, ինչպես նաև կան կենդանիներ (փղեր, ծովափղեր և այլն), որոնք ունենք հատուկ ատամներ՝ ժանիքներ, որոնք կատարում են պաշտպանողական և հարձակման ֆունկցիաներ։ Ատամներն առաջացել են ձկների ժամանակավոր թեփուկներից։ Դրանք սաղմի մոտ տեղադրված են էպիթելային ծալվածքի՝ «ատամի թիթեղ»-ի տեսքով։ Ատամի պարզագույն ձևը կոնուսաձևն է, որը բնորոշ է ձկների, երկկենցաղների և սողունների մեծ մասի մոտ։ Կաթնասունների մոտ ատամները կատարում են ծամելու ֆունկցիա, դրա համար նրանց կառուցվածքն ավելի բարդ է և տարբերակված են ըստ ձևի (հետերոդոնտիզմ)՝ կտրիչներ, ժանիքներ և աղորիքներ (արմատային ատամներ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ատամ