Ատամի կարիես
From Wikipedia, the free encyclopedia
Ատամի կարիես, ատամի փտումն է բակտերիայի պատճառով[1]։ Փտած խորշիկները տարբեր գունավորում են ունենում՝ դեղինից մինչև սև[2]։ Ախտանշաններից է ցավը և ուտելու ժամանակ եղած տհաճությունը[2][3]։ Բարդությունները կարող են հանգեցնել ատամի շուրջը հյուսվածքի բորբոքման, ատամի կորուստի կամ թարախակույտի ձևավորման[2][4]։
Առաջարկվում է այս և Ատամների ոսկրափուտ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Ատամի կարիես |
---|
Կարիեսի պատճառը ատամի պինդ հյուսվածքները (էմալ, դենտին և ցեմենտ) քայքայող թթուն է[5]։ Թթուն առաջացնում է բակտերիան, երբ սկսում է ատամի մակերեսի վրա փոխազդել սննդի մնացորդների կամ շաքարի հետ[5]։ Սննդի միջի պարզ շաքարները հանդիսանում են բակտերիաների էներգիայի հիմնական աղբյուր, ուստի շատ օգտագործումը մեծացնում է ռիսկի գործոնը[5]։ Կարիեսն ասոցացվում է նաև բերանի խոռոչը վատ լվանալու հետ, որը հանգեցնում է ատամների արմատների թուլացմանն ու լնդերի բորբոքմանը[1][6]։ Կարիեսի կանխարգելման գործողությունների մեջ է մտնում ատամների կանոնավոր լվացումը, շաքարի և ֆտորի սահմանապակ կիրառումը[3][5]։ Շատերն են խորհուրդ տալիս օրական երկու անգամ խոզանակով մաքրել ատամները և ևս մեկ անգամ պարզապես ջրով ողողել[5][1]։ Ֆտորի աղբյուր կարող է լինել օրինակ՝ ջուրը, աղը կամ ատամի մածուկը[3]։ Քայքայման տարածվածության աստիճանից է կախված, թե արդյո՞ք հնարավոր է բուժել, թե՞ատամը պետք է հեռացվի[1]։
2016 թվականի դրությամբ աշխարհի բնակչության 48%-ը (3.6 միլիարդ մարդ) հիմնական ատամների կարիես ունի[7]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ գրեթե բոլոր չափահաս մարդիկ կարիես են ունենում կյանքի որոշակի ժամանակահատվածում[8]։ Կաթնատամների շրջանում այն հանդիպում է բնակչության 9%-ի կամ 620 միլիոն մարդկանց մոտ[9]։ Վերջին տարիներին կարիեսը սովորական երևույթ է դարձել և՛ մեծահասակների, և՛ երեխաների մոտ[10]։