Ատամների իմպլանտացիա
From Wikipedia, the free encyclopedia
Ատամնային իմպլանտ (հայերեն՝ ներտունկ), վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը։ Կողմնակի ազդեցություններից է բորբոքում։
Ատամների իմպլանտացիա | |
---|---|
Մեկ գագաթով իմպլանտ | |
Հայտնաբերող | Ինգվար Բրանեմարկ |
Implantology Վիքիպահեստում |
1965 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը` (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ)։
Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն է բացահայտվել։ Այս երևույթի հիման վրա եզրակացություն է կատարվել տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրել են պրոթեզավորման առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ։
Հայաստանում ոլորտը ևս զարգացած է։ Ատամնային իմպլանտատների համակարգի ներդրողներից է բ.գ.թ., դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանը, որը հանդիսանում է Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-նախագահ, Օստեոինտեգրացիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, իսկ 2003 թվականից նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ ու իմպլանտոլոգ։ Պարոն Գրիգորյանը հեղինակել և մշակել է իմպլանտատների առաջին հայկական համակարգը: Մոտ 20 տարի առաջ նա հանդես է եկել ներտունկ բառն իմպլանտ բառի փոխարեն կիրառելու նախաձեռնությամբ։