Ատոմային ֆիզիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ատոմային ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմների կառուցվածքն ու վիճակը։ Ատոմային ֆիզիկան ծագել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին։ Զարգացման սկզբնական փուլում ընդգրկում էր նաև ատոմի միջուկի կառուցվածքի հարցերը։ 30-ական թթ. պարզվեց, որ ատոմի միջուկում տեղի ունեցող փոխազդեցություններն իրենց բնույթով տարբեր են նրա արտաքին թաղանթում տեղի ունեցող փոխազդեցություններից, և 40-ական թթ. միջուկային ֆիզիկան առանձնացավ որպես ֆիզիկայի ինքնուրույն ճյուղ։ 50-ական թթ. միջուկային ֆիզիկայից մասնատվեց տարրական մասնիկների ֆիզիկան կամ մեծ էներգիաների ֆիզիկան։